Բաժիններ
Find

“Մետրո” փաբ

Պատերին փակցված ռոք երաժիշտների նկարներ, թերթերի էջերից կտրված հոդվածներ, Երևանի մետրոպոլիտենի հատակագիծը պատկերող պաստառ և պարկերով պատված առաստաղ. ներքին ձևավորման այս ինքնատիպ ոճը “Մետրո” փաբին պարզության և անմիջականության շունչ է հաղորդում: Փաբի բացման օրից` 2010 թվականի դեկտեմբերի 30-ից այստեղ հավաքվում են ռետրո ոճի սիրահարները: “Մետրոն” ունի անխախտ կանոններ, որոնք միտված են փաբի այցելուների ժամանցը դարձնել առավել հաճելի, խաղաղ և ապահով: Այստեղ կարելի է հյուրընկալվել ընկերների հետ, զույգերով կամ միայնակ` անդամակցության քարտով: Այն տրամադրվում է նրանց, ովքեր “փորձաշրջան” են անցնում` իրենց զույգի կամ ընկերների հետ պարբերաբար այցելելով “Մետրո”: Այս կանոնները չեն վերաբերում իգական սեռի ներկայացուցիչներին: Գեղեցիկ սեռի համար փաբի մուտքն ազատ է` անգամ առանց զուգընկերոջ:

 

“Մետրո” փաբի ինքնատիպ այցեքարտը բարն է: Այստեղ փորձառու բարմենները կառաջարկեն վիսկի, ռոմ, տեկիլա, լիկյոր, գինի, գարեջուր և այլ ոգելից ըմպելիքներ, ինչպես նաև կոկտեյլների հարուստ տեսականի: Բարում կարելի է պատվիրել նաև սեփական բաղադրատոմսով կոկտեյլ, որի արժեքը չի գերազանցի 1500 դրամը: Մշտական այցելուների համար փաբում գործում է “նվեր” ակցիա` “Rum Cola”, “Brain Tumor”, “Beton” և “Whiskey Cola” կոկտեյլները կարելի է պատվիրել 1000 դրամով:

 

“Մետրո” փաբի խոհանոցն առաջարկում է հիմնականում “արագ սնունդ”: Չիսբուրգերներն ու կարտոֆիլե չիպսերն այստեղ պատրաստվում են միայն թարմ և բնական մթերքներից, հավելանյութեր չեն պարունակում: Սպասարկման և ծառայությունների որակի, ջերմ ու հանդարտ մթնոլորտի շնորհիվ ժամանակն այստեղ սահում է աննկատ: Սպորտային խաղերի սիրահարների համար փաբում տեղադրված է մեծ հեռուստաէկրան: Ֆուտբոլային և այլ մրցաշարերի հեռարձակումների ժամանակ “Մետրոն” լի է տարբեր սպորտաձևերի կրքոտ երկրպագուներով:

 

Ամեն օր, ժամը 19:00-ից սկսած, էլեկտրո, բլյուզռոք, ջազռոք, բրիտռոք և բրիտփոփ երաժշտության օգնությամբ “Մետրո” փաբում ստեղծվում է ներդաշնակ ժամանցի մթնոլորտ: Փաբում պարբերաբար կազմակերպվում են հատուկ միջոցառումներ կամ թեմատիկ երեկույթներ, և ամեն մի օրն այստեղ վերածվում է յուրատեսակ տոնի: 

Տեսակ

Փաբ

Հատուկ առաջարկ

Փաբն առաջարկում է ոգելից խմիչքների և կոկտեյլների լայն տեսականի: Կոկտեյլների ցանկում “special” խորագրով հատուկ անկյուն կա, որտեղ նախկինում 2500–3000 դրամ արժողությամբ կոկտեյլներն առաջարկվում են 1000 դրամով: Թարմ և համեղ բուրգերները կարելի է համտեսել` վճարելով սկսած 1200 դրամից

Առանձնահատկություններ

“Մետրո” փաբում մատչելի են թե ըմպելիքների, թե կերակուրների գները:
Փաբում կան սպորտային խաղերի դիտումների համար նախատեսված մեծ հեռուստաէկրաններ

Երաժշտություն

“Մետրո” փաբում մշտապես հնչում է ռոք, indie (ինդիե), բլյուզ, փոփ, բրիտփոփ, բրիտռոք և էլեկտրո երաժշտություն

Մուտք

• դիմանցումով
• միայն զույգերով կամ անդամակցության քարտով

Հագուստ

Մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով
 

Կապ

Բջջ.`

(+374-99) 28 34 24

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Ղազար Փարպեցի 24

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի–կիրակի, 19:00-03:00