Բաժիններ
Find

“Mi Morena” ակումբ-ռեստորան


Տերյան 3 հասցեում գտնվող “Mi Morena” ակումբ-ռեստորանը փոքրիկ Իսպանիա է Երևանում:

 

Իսպանիայի հոգին այստեղ ամենուր է` խելահեղ պարային երեկոներ իսպանական և լատինաամերիկյան դյութիչ հնչյունների ներքո, կորիդայի հայրենիքին բնորոշ կրքոտ, անկրկնելի կոկտեյլներ, յուրօրինակ կերակրատեսակներ, որոնք մեկ անգամ ճաշակելով` այլևս երբեք չեք մոռանա:

“Mi Morena”-ում կազմակերպվում են հետաքրքիր երեկույթներ, իսպանական երաժշտության կենդանի համերգներ: Ցերեկն այստեղ կարող եք մի պահ անջատվել սովորական առօրյայից, վայելել համեղ ու մատչելի լանչ և պարզապես հանգստանալ:

Այստեղ կարող են իրենց ժամանակը լիարժեք վայելել տարբեր ճաշակի ու նախասիրությունների տեր մարդիկ, քանի որ բազմատեսակ ոճերի ու ժամանակաշրջանների երաժշտությունն ու հարուստ ճաշացանկը  կգոհացնեն  յուրաքանչյուրին:

“Mi Morena”-ի ինտերիերը պարզապես հեքիաթային է: Բոլոր նրանք, ովքեր երազում են տեսնել աշխարհահռչակ Գաուդիի երկրի անկրկնելի ճարտարապետությունն ու ծանոթանալ իսպանական արվեստի ու մշակույթի վեհությանը, այստեղ կարող են վայելել այդ սպեցիֆիկ մթնոլորտն ու հոգեպես տեղափոխվել տաքարյուն ու գեղեցիկ ավանդույթների երկիր:

Այստեղ ամեն երեկո կարող եք մասը դառնալ շատ հետաքրքիր անակնկալների,  մրցույթների, միջոցառումների և թեմատիկ երեկույթների: Կրեատիվ թիմը մշտապես հոգ է տանում իր հյուրերի հանգիստը ամենապատշաճ կերպով կազմակերպելու մասին:

“Mi Morena”-ում կարողանում են զարմացնել հաճելի նորույթներով, հետաքրքիր միջոցառումներով և պարզապես ջերմ ու ընկերական մոտեցմամբ:

Այստեղ կարող եք անցկացնել կորպորատիվ երեկույթներ, ծննդյան տոնակատարություններ և այլ միջոցառումներ, իսկ “Mi Morena”-ն կապահովի դրանց անմոռանալի դարձնելը:

Տեսակ

Ակումբ-ռեստորան

Երաժշտություն

Իսպանական

Խոհանոց

Եվրոպական, իսպանական

Հատուկ առաջարկ

• պարային երեկույթներ
• միջոցառումների կազմակերպում

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերը “Mi Morena” -ից կարող են օգտվել10% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-60) 50 33 64

Բջջ.`

(+374-94) 22 00 06

Հասցե`

ՀՀ, Երևան, Տերյան 3