“MIXX Dent” ատամնաբուժական կլինիկա
Սկսելով իր գործունեությունը 2009 թվականին՝ “MIXX Dent” ատամնաբուժական կլինիկան շարունակում է ապահովել իր հաճախորդներին բարձրակարգ խորհրդատվություն, զննում և բուժում:
Հմուտ ու պատրաստված մասնագետները ստերիլ միջավայրում հոգ կտանեն Ձեր առողջության մասին:
Կլինիկան առաջարկում է բժշկական զննում, ատամների բուժում, հեռացում, պրոթեզավորում, ատամների կետային ռենտգեն և այլ ծառայություններ:
Այստեղ անցկացվող բուժման հիմնական տարբերակներն են. տաք գուտապերչով ատամնալվացում, ատամների դասական իմպլանտացիա, կոսմետիկ միկրոպրոթեզավորում (վինիրինգ), պրոթեզավորում (նաև երեխաների) առանց նյարդերի հեռացման, ատամների սպիտակեցում, էսթետիկ վերականգնում: Ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի, պարոդոնտի վիրաբուժություն, ատամների հեռացում, օրթոդոնտիկ բուժում՝ ատամնաշարերի, կծվածքի ուղղում:
Կլինիկայում իրականացվում է մի շարք ստոմատոլոգիական հիվանդությունների բուժում. ատամների, արմատային խողովակների, բերանի խոռոչի լորձաթաղանթի, լնդերի և պարոդոնտի հիվանդությունների բուժում և կանխարգելում:
Այստեղ կարող եք փորձել նաև ներկայումս շատ նորաձև ատամների պատկերազարդում:
“MIXX Dent”-ի ուշադիր բժիշկների անհատական մոտեցման շնորհիվ մեկընդմիշտ կփոխեք Ձեր պատկերացումը ատամնաբուժարան այցի մասին:
Տեսակ
Ատամնաբուժական կլինիկա
Հատուկ առաջարկ
Ատամների պատկերազարդում