Բաժիններ
Find

“Monte Cristo” ռեստորան

Հրազդանի կիրճում` գետափի գողտրիկ, աննման բնության մեջ է գտնվում “Monte Cristo” ռեստորանային համալիրը` պատված գեղեցկության ու խորհրդավորության գայթակղիչ շղարշով:

Ալեքսանդր Դյումայի ստեղծած ասպետական Ֆրանսիայի հանրահայտ հերոսի` Մոնտե Քրիստոյի ժամանակաշրջանի սիրահարներն այստեղ կարող են վայելել առասպելի մթնոլորտն ու պարզապես հանգստանալ գետի ձայնի ներքո:

Անկրկնելի գեղեցկությամբ շրջապատված այս “դղյակում” կարող եք ճաշակել հայկական և եվրոպական խոհանոցի ամենահամեղ ուտեստները` պատրաստված մեծ սիրով, տեղական, մշտապես թարմ մթերքից, լավագույն խորարարների կողմից:  “Monte Cristo”-ի հացն ու լավաշը թխվում է հենց այստեղ` ավանդական թոնրի մեջ: Այստեղ  առաջարկվում է ուտեստներ պատրաստված անմիջապես լողավազանից  Ձեր իսկ ճաշակով  ընտրված ձկներիցինչպես նաև թոնրի խորոված, հատուկ բաղադրատոմսով պատրաստված գառի կողոսկր, հացով յուրահատուկ խաշլամա տավարի կամ գառի մսից:

Տեսարանների շքեղությունն է համալրում գետի վրայով անցնող հեքիաթային կամուրջը, որը տանում է դեպի գետի մյուս ափին գտնվող բացօդյա բեմահարթակն ու պարահրապարակը:  Ջերմ ամառային երեկոներին այստեղ հնչում է կենդանի երաժշտություն, որն իսկապես անմոռանալի կդարձնի Ձեր երեկոն:

“Monte Cristo” ռեստորանային համալիրի վերևի հարկում գործում է ավանդական գարեջրատուն, որի բարձր դիրքից բացվում է էլ ավելի հիասքանչ ու շքեղ տեսարան:

Ռեստորանային համալիրի բազմաթիվ առանձնացված սրահները հարմար են մեծ կորպորատիվ միջոցառումների, ուրախ ընկերական հավաքույթների, ընտանեկան միջոցառումների կամ օրիգինալ ռոմանտիկ հանդիպումների համար: Ամռան ամիսներին կարող եք կազմակերպել Ձեր միջոցառումները բացօդյա սրահներում, իսկ փակ սրահներում Ձեր միջոցառումները կարող եք տոնել անկախ եղանակից: Տարբեր ոճային լուծումներով առանձնացող  հարմարավետ փակ սրահների հյուրընկալ դռները միշտ բաց են Ձեզ համար:

Տեսակ

Ռեստորան

Երաժշտություն

Հայկական, ռուսական, արտասահմանյան

Խոհանոց

Հայկական, եվրոպական

Առանձնահատկություններ

“Monte Cristo”-ի հացն ու լավաշը թխվում է հենց այստեղ` ավանդական թոնրի մեջ: Այստեղ առաջարկվում է նաև ձկան թոնրի խորոված, ինչպես նաև միայն այստեղ, հատուկ բաղադրատոմսով պատրաստված գառի կողոսկր, հացով յուրահատուկ խաշլամա տավարի կամ գառի մսից:

 

Կապ

Հեռ.`

(+374-10)543398 (+374-10) 543399

Հասցե`

ՀՀ, Երևան, Հրազդանի կիրճ 73

Էլ.հասցե`

montecristo-2001@mail.ru