Բաժիններ
Find

“Մոսկվիչկա” սուպերմարկետ

“Լավագույնն ու որակյալը միայն մեզ մոտ կարգախոսը, սկսած 2008 թվականից, ուղեկիցն է այն սպառողների, ովքեր գնումներ կատարելիս նախընտրում են նվազագույն ժամանակահատվածում հասցնել ձեռք բերել առավելագույնը: Այստեղ կորչում է առևտրի հետ ասոցացվող հոգնեցուցիչ թոհուբոհը, քանզի գնումները Москвичка”-ի հետ դառնում են հաճելի:

 

“Москвичка” սուպերմարկետների ցանցը Հայաստանում ներկայացնում է եվրոպական երկրներից ներմուծված էքսկլյուզիվ ապրանքատեսականի, բարձրորակ և թարմ սննդամթերք. “Efferve” ֆրանսիական լիմոնադներ, “Tago” լեհական քաղցրավենիք,“Starbrook” բելգիական շոկոլադ, “Aksam” լեհական աղի ձողիկներ, “Tymbark” լեհական հյութեր, “Kalfany” գերմանական սառնաշաքար, “Capri-Sonne” ուկրաինական մանկական հյութեր, “Schwartau” գերմանական ջեմեր, կոնֆիտյուրներ, “Ghraoui” սիրիական շոկոլադ, “Renova” պորտուգալական թղթե պարագաներ, “Lotte” կորեական ըմպելիքներ, “Малаховский” մսամթերք, “Сваля ”կաթնամթերք Ռուսաստանից, “LaBeyrie” ֆուագրա Ֆրանսիաից, “LEVONI” մսամթերք Իտալիաից և այլն:

 

Սուպերմարկետի Հյուսիսային պողոտայի մասնաշենքը ստեղծվել է 2010 թվականին` ակնհայտ պահանջարկի հրամայականով: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով և ներկայացնում է իտալացի դիզայներների նրբաճաշակ ու յուրահատուկ ինտերիերային աշխատանքը:

 

“Москвичка”-ի ամեն մի մասնաճյուղ առաջարկում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի ախորժալի տեսականի: Սուպերմարկետի պահածոյացված և թարմ ձկնատեսակները, անարատ կաթնամթերքը, բարձրորակ մսամթերքը, մանկական գունագեղ խաղալիքները, տնտեսական ապրանքները, խնամքի և գեղեցկության պարագաները դարձնում են այն “փոքրիկ քաղաք”, որտեղ զբոսանքն օգտակար ու շահավետ է յուրաքանչյուր գնորդի համար:

 

“Москвичка”-ն առաջարկում է նաև սեփական արտադրության հաց` դիետիկ և ոչ դիետիկ, ռուսական, ֆրանսիական և այլն: Համադամասերներն այստեղ կարող են ձեռք բերել սուպերմարկետի արտադրամասի յուրահատուկ աղցաններն ու տաք ուտեստները:

 

Սուպերմարկետում այցելուների ուշադրությանն է ներկայացվում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի. իտալական, ֆրանսիական, ինչպես նաև հայկական արտադրության գինիներ, կոնյակներ և այլն:

 

“Москвичка”-ն պարբերաբար կազմակերպում է տեղեկատվական ակցիաներ: Նոր ապրանքատեսականու և դրա հատկություների վերաբերյալ այստեղ հաճախորդը կարող է պատկերացում կազմել ոչ միայն տեղեկատվության, այլ նաև համտեսի միջոցով:

Տեսակ

Սուպերմարկետ

Տեսականի

• հացաբուլկեղեն
• մակարոնեղեն
• կաթնամթերք
• մսամթերք
• ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և այլն

Առանձնահատկություններ

Սուպերմարկետի մատակարարի կողմից նոր ապրանքատեսականու մասին տեղեկատվության տրամադրում և համտեսների իրականացում:

Ընթացիկ զեղչ

5% զեղչ՝ “Moskvichka Royal” քարտատերերին

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

Առաքում

Առաքման անվճար և շուրջօրյա ծառայություն` Երևան քաղաքի բոլոր ուղղություններով:

Ավտոկանգառ

Անվճար ավտոկայանատեղի

 

Հյուսիսային պողոտա

Հեռ.`

(+374 10) 50 50 50

Բջջ.`

(+374 99) 02 00 50

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 3/85

Կայք`

Աշխ. ժամեր`

Շուրջօրյա

Սայաթ-Նովա փ.

Հեռ.`

(+374 10) 54 88 01

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովայի 19/1

Սարյան փ.

Հեռ.`

(+374 10) 58 83 30

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Սարյան 12/3