Բաժիններ
Find

“Մայրական խնամք” խանութ-սրահ

“Մայրական խնամք” խանութ–սրահը ներկայացնում է անգլիական հայտնի “Mothercare” ապրանքանիշը: Այն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին հիմնադրված “Փրայմ Լիգա Մարկետ”-ի հետ, որը մշտապես զբաղվել է աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկրմամբ: Հիմնականում մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը Երևանում ունի “Մայրական խնամք” խանութ-սրահների ցանց: Մայրերին և փոքրիկներին խանութ-սրահում առաջարկվում է հագուստի, մանկական կոշիկների, սայլակների, կահույքի, աքսեսուարների, ծծակների և կոսմետիկայի լայն տեսականի:

 

“Մայրական խնամք”-ում գնումներ կատարելը հեշտ է և հաճելի: Անհրաժեշտ իրը փնտրելիս հարցուփորձ անելու և ժամանակ կորցնելու կարիք չկա: “Ուտում ենք”, “Քնում ենք”, “Հագնվում ենք”, “Լողանում ենք”, “Ճամփորդում ենք”` ապրանքատեսականու նման դասակարգումներն օգնում են խանութ-սրահի հաճախորդներին արագ կողմնորոշվել: Փոքրիկների, ինչպես նաև հղիների համար նախատեսված հագուստի տեսականին բամբակյա է և անվտանգ` ալերգիկ դրսևորումների տեսանկյունից:

 

Այստեղ ամեն մի ապրանքատեսակ ներկայանում է յուրահատուկ “կարգախոսներով”. օրինակ` հագուստի նոր տեսականին իր գնորդին սպասում է “Ես նոր եմ” գրությամբ` կանաչ թղթե շրջանակի վրա: Պարբերաբար թարմեցվող ապրանքատեսականու մեջ մեծ տեղ են զբաղեցնում խնամքի միջոցներն ու մանկական պարագաները: Ուշագրավ են հատկապես փոքրիկ չարաճճիների համար նախատեսված “Sock ons” կոչվող գուլպաները, որոնք կօգնեն կանխել երեխաների սիրած զբաղմունքը` գուլպաներ հանելը ոտիկներն իրար քսելով: “Sock ons” գուլպաները բամբակյա են, ունեն բացվածք կրունկի և թաթի մասում: Այլ գուլպայի վրայից հագցնելու դեպքում դրանք կիպ գրկում են փոքրիկի ոտքն ու բացառում բոբիկանալու հնարավորությունը:

 

Փափուկ, խաղալիք խորանարդիկները խանութ-սրահի յուրահատուկ նմուշների շարքին են դասվում: Դրանք նախատեսված են խաղի միջոցով փոքրիկի զգայական, լսողական, տեսողական և մտավոր ունակությունների զարգացման համար:

 

“Մայրական խնամք” խանութ–սրահից կարելի է ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև անվճար խորհրդատվություն ստանալ: Անդամագրվելով “Mothercare Baby & Me Club” ակումբին` ապագա մայրիկները ստանում են օգտակար տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է հարկավոր նախապատրաստվել ծննդատուն գնալիս, ինչ է անհրաժեշտ ներառել “ծննդատան պայուսակում”:

 

“Mothercare Baby & Me Club” ակումբի անդամներին տրամադրվում է նաև “Ես արդեն ծնվել եմ”, “Ես արդեն հասկանում եմ”, “Ես արդեն քայլում եմ”, “Ես արդեն մեծ եմ” վերնագրերով հոդվածաշարը, որն օգնում է առավել ճիշտ հասկանալ նորածնի “լեզուն”:

 

“Մայրական խնամք”-ը պատրաստ է դառնալ Ձեր հղիության և մայրության լավագույն ընկերը` ոչ միայն խանութ-սրահի բազմազան տեսականիով, այլ նաև մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Տեսակ

Մանկական խանութ-սրահ

Տեսականի

• հագուստ հղիների համար
• ներքնազգեստներ հղիների համար
• հագուստ տղաների և աղջիկների համար
• ներքնազգեստներ տղաների և աղջիկների համար
• կոշիկներ տղաների և աղջիկների համար
• պայուսակներ փոքրիկների համար
• անձրևանոցներ
• սպասք (բաժակներ, գդալներ, ափսեներ)
• խաղալիքներ, նկարի շրջանակներ
• արհեստական կաուչուկե լողավազաններ
• նամակի ծրար
• մանկական գուլպաներ, գլխարկներ, գոգնոցներ
• մանկական և կանանց հիգիենայի պարագաներ
• գոտիներ` հղիության և հետծննդյան բարդությունների կանխման համար
• ցավազրկող բարձիկներ
• կահույք
• օրորոցներ, ներքնակներ, սայլակներ
• ծծակներ, կաթի շշեր
• ջերմաչափեր
• երեխայի անվտանգության պարագաներ (սեղանի սուր ծայրերին ամրացվող, վարդակից պաշտպանող և այլ հարմարանքներ) և այլն

Ծառայություններ

Լրացնելով “Mothercare Baby & Me Club” ակումբի գրանցման թերթիկը և այն խանութ–սրահի որևէ աշխատակցի հանձնելով` կարելի է ակումբի անդամ դառնալ և պարբերաբար ստանալ տեղեկատվություն, բացառիկ առաջարկներ, զանազան ակցիաների մասնակցելու կամ ապրանքների, ծառայությունների մասին նորություններին ծանոթանալու հնարավորություն: Տեղեկատվությունը կտրամադրվի sms հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի կամ www.facebook.com-ում Ձեր էջի միջոցով:

 

“Մայրական խնամք” խանութ–սրահը տրամադրում է տեղեկատվական թերթիկ` “Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը” խորագրով: Այստեղ Դուք կգտնեք ծննդատանն անհրաժեշտ իրերի ցանկը` ինչպես Ձեր, այնպես էլ փոքրիկի համար

Առանձնահատկություններ

• “Մայրական խնամք”-ի կարգախոսն է` “Առողջ հղիություն և անվտանգ մանկություն”: Այստեղ առաջարկվում են միայն բնական ծագման ու բարձրորակ խնամքի, հիգիենիկ պարագաներ և հագուստ:

• Խանութ-սրահի մասնագիտացված խորհրդատուներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Նրանք պարբերաբար մասնագիտական վերապատրաստում են անցնում կամ ուսումնասիրում են Մեծ Բրիտանիայի “Mothercare”-ից ուղարկվող նյութերը:

• “Մայրական խնամք”-ն առաջարկում է մոռանալ փոքրիկի ջերմությունը չափելու հետ կապված դժվարությունների մասին` ծծակ–ջերմաչափի կամ բերանի ջերմաչափի օգնությամբ:

• Խանութ-սրահի խորհրդատու մասնագետները կարող են չափել ապագա մայրերի կուրծքը կամ փորիկը, որպեսզի առավել ճշգրիտ տեղեկատվություն տրամադրեն հղիության ժամկետների և ըստ այդմ` համապատասխան չափերի կրծկալի ու հագուստի ընտրության մասին

Հատուկ առաջարկ

Կեսարյան հատումով ծննդաբերած բոլոր կանանց խանութ–սրահն առաջարկում է “Caesarean Belt” պաշտպանիչ գոտին

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 54 67 05

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 11:00-21:00


Հեռ.`

(+374-10) 27 67 03

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 53