Բաժիններ
Find

“My Dent” ատամնաբուժական կլինիկա

Առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ ունենալ ցանկացողներին My Dent” ժամանակակից ատամնաբուժական կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական համալիր ծառայություններ: “My Dent”-ը գործում է 2012 թվականի դեկտեմբերից` հաճախորդներին առաջարկելով թերապիա, օրթոպեդիա, օրթոդոնտիա, իմպլանտալոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, էսթետիկ ստոմատոլոգիա և այլ ծառայություններ:

 

Ատամնաբուժական կլինիկան հագեցած է եվրոպական արտադրության նորարարական տեխնոլոգիաներով: Այստեղ հաճախորդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: “My Dent”-ում գործում են ռենտգենի, ատամնաբուժական կաբինետներ, ինչպես նաև մանրէազերծման համար նախատեսված սենյակ:

 

Այստեղ կիրառվում են բարձրորակ նյութեր և ժամանակակից մեթոդներ. ռադիովիզոգրաֆի օգնությամբ հաճախորդի ճառագայթման վտանգը հասցվում է նվազագույնի, ինչը թույլ է տալիս տվյալ ծառայությունից օգտվել նաև հղիներին:

 

“My Dent”-ում օգտագործվում են բարձրակարգ նյութեր: Մանրէազերծման գործընթացում կիրառվում են ատամնաբուժության ոլորտում հայտնի “Anios” ընկերության “Hexanids”, “Steranios” ապրանքանիշերի արտադրանքը:

 

Փոքրիկ հաճախորդներն այստեղ ստանում են անվճար խորհրդատվություն: “My Dent” ատամնաբուժական կլինիկայում տիրող ջերմ մթնոլորտը, ծառայությունների և սպասարկման բարձր մակարդակը գոհունակության զգացում են առաջացնում հաճախորդների մոտ: Այստեղից բոլորը հեռանում են ձյունաճերմակ ժպիտներով:

Տեսակ

Ատամնաբուժական կլինիկա

Ծառայություններ

● թերապիա
● օրթոպեդիա
● օրթոդոնտիա
● իմպլանտալոգիա
● վիրաբուժական ստոմատոլոգիա
● ռենտգեն
● ռադիովիզոգրաֆ
● պարոդոնտոլոգիա
● մանկական ստոմատոլոգիա
● էսթետիկ ստոմատոլոգիա

Առանձնահատկություններ

“My Dent” ատամնաբուժական կլինիկայում գործածվում է ռադիովիզոգրաֆ, որի օգնությամբ ճառագայթման վտանգը հասցվում է նվազագույնի:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“My Dent” ատամնաբուժական կլինիկան առաջարկում է օգտվել իր ծառայություններից 20% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-60) 521121

Բջջ.`

(+374-91) 418699

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Սարյան 28

Էլ.հասցե`

ruben_baziyan@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ, 09:00-22:00