Բաժիններ
Find

“Նաիրի” հյուրանոց

“Նաիրի” հյուրանոցը գործում է 2012 թվականի հուլիսի 2-ից: Այն գտնվում է մեկուսի վայրում` մայրաքաղաքի աղմուկից հեռու, միևնույն ժամանակ մոտ է տրանսպորտային բանուկ հատվածին: Բարձրակարգ սպասարկում և ծառայություններ առաջարկող ութհարկանի հյուրանոցն ունի standard, twin, deluxe, junior suite դասերի 120 սենյակ: Որոշ համարներ նախատեսված են ծխողների, մյուսները` ծխախոտ չօգտագործողների համար:

 

Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են կահույքով, հեռուստացույցով, արբանյակային ալեհավաքով, մինի բարով, էլեկտրական թեյնիկով, հեռախոսով, տաք և սառը մշտական ջրով: Ցանկության դեպքում տրամադրվում է նաև սառնարան: Լոգարաններում առկա են հիգիենայի անհրաժեշտ պարագաներ: Շենքը ապահովված է ջեռուցման, օդափոխման և օդորակման կենտրոնացված համակարգերով: Հյուրանոցում գործում է 630 կգ տարողությամբ գերմանական արտադրության երկու վերելակ, որոնց անխափան ու ապահով գործունեությանը պարբերաբար հետևում է մասնագետը:

 

Հյուրանոցի առաջին հարկում ընդունարանն է: Այստեղ տեղակայված են տարադրամի փոխանակման սարքը, ինչպես նաև լոբբի-բարն ու սիգար բարը, որտեղ կարելի է լիարժեք հանգստանալ` թոթափելով հագեցած օրվա լարվածությունը:

 

Գործարար հյուրերին “Նաիրի”-ն առաջարկում է 70 հոգու համար նախատեսված խորհրդակցությունների դահլիճ: Նորագույն սարքավորումներով հագեցած սրահը նախատեսված է գիտաժողովների, սեմինարների, բիզնես հանդիպումների, կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: Խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցող բոլոր միջոցառումների ընթացքում նոթատետրերը, գրիչներն ու ջուրն անվճար տրամադրում է հյուրանոցը:

 

“Նաիրի”-ի հարկի տակ տեղ գտած ռեստորանում կարելի է ճաշակել հայկական ու Եվրոպական կերակրատեսակներ: Ճաշացանկը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այստեղ հաճախակի են տեղի ունենում զանազան տոնախմբություններ: Ռեստորանը բաց է ամեն օր, ժամը 07:30-23:00:

 

Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը. ընդհանուր պահակակետից զատ հսկողությունն իրականացվում է նաև հյուրանոցի յուրաքանչյուր հարկում տեղադրված տեսախցիկների միջոցով:

 

“Նաիրի” հյուրանոցի բոլոր աշխատակիցները տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Այստեղ կարելի է համար ամրագրել օրվա ցանկացած ժամին, ինչը կարող եք իրականացնել նաև “Նաիրի” հյուրանոցի ինտերնետային կայքէջի միջոցով:

Տեսակ

Հյուրանոց

Ծառայություններ

• սենյակային շուրջօրյա սպասարկում
• առաջին բուժօգնություն
• լվացքատուն
• արտարժույթի փոխանակման մեքենա
• բանկոմատ և այլն 

Հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև վեց տարեկան երեխաներին տրամադրվում է հավելյալ մեկ անվճար մահճակալ: 7-12 տարեկանների համար գործում է 50% զեղչ:

Ամրագրում

“Նաիրի” հյուրանոցի ամրագրման գումարը ներառում է նաև մեկանգամյա սնունդ` նախաճաշ:

Ավտոկանգառ

25 մեքենայի համար նախատեսված անվճար ավտոկանգառ

Ընտանի կենդանիներ

Չի թույլատրվում

Ինտերնետ

Անվճար Wi-Fi ինտերնետ հյուրանոցի տարածքում և սենյակներում

Վճարման միջոց

Կանխիկ, վճարային քարտով և բանկային փոխանցմամբ (American Express, Visa, Master, Arca - Maestro)

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 65 51 51

(+374-10) 65 21 21

Ֆաքս`

(+374-10) 65 03 33

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ , Արմենակյան 121/7

Կայք`

Էլ.հասցե`

reservations@hotelnairi.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, շուրջօրյա