Բաժիններ
Find

«Նելլի» դիզայն ստուդիա

«Նելլի» դիզայն ստուդիան հիմնադրվել և գեղեցիկը գնահատողների համար իր դռներն է բացել 2012 թվականից: Իսկ արդեն 2014 թ. փետրվարից ստուդիային լրացնելու է եկել նորաբաց ու հարմարավետ «Նելլի» գեղեցկության սրահը:

 

Ստուդիան մասնագիտացված է հատկապես հարսանյաց արարողությունների կազմակերպման ու դրանց հնարավորինս անթերի անցկացման գործում: Սրահի կարգախոսն է՝ «Հարսն ու փեսան Ձեզանից, մնացածը՝ մեզանից», որը լավագույնս ընդգծում է սրահի աշխատանքային ուղղվածությունը:

 

Սրահում գործում են հարսանեկան լիակատար ծառայությունների հետաքրքիր փաթեթներ, որոնցից օգտվելու դեպքում հաճախորդները ստանում են մեծ զեղչեր գեղեցկության սրահի բարձրակարգ ծառայություններից օգտվելու համար:

 

«Նելլի» հարսանյաց սրահը Ձեզ առաջարկում է անկրկնելի և այլ վայրերում չհանդիպող հարսանյաց ֆուրշետներ, որի ժամանակ սպասքի դիզայնը յուրօրինակ է և ստեղծված է ինքնատիպ ապակիների համադրությամբ:

 

Սրահ-ստուդիայում սպասարկում են ոլորտի բարձրակարգ մասնագետներ՝ նկարիչ-վարսահարդար, ոճաբան, կոսմետոլոգ, պրոֆեսիոնալ դաջվածք անող, մատնահարդար  և արտասահմանից ժամանած ու աշխատանքային մեծ փորձ ունեցող աշխատողներ:

 

Այս հարսանյաց սրահում յուրաքանչյուր զույգի ցուցաբերվում է անհատական մոտեցում. այստեղ լսում են Ձեր սիրո պատմությունը և դրա հիման վրա առաջարկում անհատական փաթեթ՝ կապված Ձեր հարսանյաց արարողության հետ:

 

Այստեղ կգտնեք ամերիկյան ու բելգիական արտադրության բրենդային հարսանյաց զգեստներ, ինչպես նաև հայ ոճաբաններ Լուսինե Դադայանի, Ֆայինայի և Լիլիթ Մարգարյանի կողմից մոդելավորված գեղեցիկ հագուստներ: Այստեղ ընդունվում են նաև հարսանեկան զգեստների պատվերներ:

 

Նելլի անունով հարսնացուներին տրվում են հատուկ զեղչեր, իսկ ահա տոնական մեկամսյակին, հաճախորդների ծննդյան օրերին լինում են ինքնատիպ զեղչեր: Տոնական օրերին էլ Ձեզ սպասվում են բազմաբնույթ անակնկալներ:

 

Կնունքների ժամանակ սրահի կողմից կարող եք ստանալ փուչիկներով հրավառություն կամ այլ հետաքրքիր ու խորամանկ անակնկալներ Ձեր սիրելիի համար.    Հարսանյաց սրահի փաթեթներից օգտվող հաճախորդների լավագույն լուսանկարները հայտվում են նորապսակների անկյունում, և տարեվերջում բոլորն էլ կարող են օգտվել յուրահատուկ զեղչերից, որը սկսվում է 3 տոկոսից ու դառնում է կուտակային:

 

Օգտվելով հարսանյաց սրահի 50 տոկոս զեղչից, Դուք ստանում եք նաև 30 տոկոս զեղչ գեղեցկության սրահի ծառայություններից օգտվելու հարցում: Շտապեք Ձեր միջոցառումները կազմակերպել «Նելլի» դիզայն-ստուդիայի հետ համատեղ:

Տեսակ

Հարսանյաց և գեղեցկության սրահ

Տեսականի

● հարսանյաց զգեստներ

● տարոսիկներ

● զարդեր և թագեր

● զամբյուղներ

● զամբյուղների ձևավորում

● մոմեր

● մոմակալներ

● ափսեներ, բաժակներ

● տոնական գաթաների ձևավորում

Ծառայություններ

● Հարսանեկան զգեստներ և աքսեսուարներ

● Փուչիկներով հրավառություն

● Ծաղկային կոմպոզիցիաներ և սրահի ձևավորում

● Ֆուրշետներ և սեղանի ձևավորում

● Տոնական զգեստներ

● Հեքիաթի հերոսի զգեստներ

● Նորապսակների ուղեգրերի ամրագրում

● Թամադաների տրամադրում

● Լուսանկարահանում և վիդեոնկարահանում

● Հարսանյաց մեքենաների վարձույթ

● Յուրահատուկ հրավառություն

Առանձնահատկություններ

● Փուչիկներով ինքնատիպ հրավառությունը հնարավոր չէ տեսնել մեկ այլ վայրում

● Այստեղ մատուցվող բարձրակարգ ծառայություններից երբեք դժգոհ չեք լինի

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով, փոխանցումով

 

Կապ

Հեռ.`

(+374 10) 26 02 20

Բջջ.`

(+374 96) 27 81 43

(+374 55) 27 81 43

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Արամ Խաչատրյան 10

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 09:00-21:00