Բաժիններ
Find

“NN” գեղեցկության սրահ

“NN” գեղեցկության սրահը գործում է 2001 թվականից: Վերջերս այն իր այցելուներին ներկայացել է նոր սրահներով, որոնք զինված են ժամանակակից սարքավորումներով: Գեղեցկության սրահում իրենց ծառայություններն են առաջարկում բարձրակարգ վարսահարդարներ, դիմահարդարներ և մատնահարդարներ:

 

Մատնահարդարման սրահում առաջարկվում է գելով և ակրիլով եղունգների արհեստական աճեցում, տարբեր նախշերի պատկերում, ապարատային չոր մանիկյուր ու պեդիկյուր: Ձեռքերի խնամքն այստեղ իրականացվում է պարաֆինով: Օգտագործվող բոլոր գործիքները մանրէազերծվում են հատուկ նյութերով:

 

Գեղեցկության սրահում կարելի է օգտվել վնասված մազերի վերականգնման ծառայությունից, որն իրականացվում է բուսական ծագման միջոցներով: Հմուտ վարսահարդարը կօգնի առավել ներկայանալի և գրավիչ տեսք ստանալ` առօրյա հանդիպումների կամ հանդիսավոր արարողությունների համար նախատեսված սանրվածքների շնորհիվ:

 

“NN”-ի դիմահարդարն առաջարկում է դեմքի և մարմնի բիոէպիլյացիա, տատու, ամենօրյա, բեմական և երեկոյան դիմահարդարում:

 

Մարտի 8-ին և ապրիլի 7-ին “NN” գեղեցկության սրահն իգական սեռի այցելուներին նվիրում է ծաղիկներ: Իսկ մշտական հաճախորդներին այստեղ տրամադրվում են զեղչեր` վերջիններիս ծննդյան տարեդարձերի կապակցությամբ:

Տեսակ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ

Վարսահարդարում
• մազերի ներկում, կտրում ու հարդարում
• վնասված մազերի երկարեցում
• մազերի ուղղում
• հարսանեկան և առօրյա սանրվածքներ

Դիմահարդարում
• հարսանեկան
• բեմական
• ամենօրյա և երեկոյան դիմահարդարում

Կոսմետոլոգիա
• դեմքի և մարմնի խնամք
• բիոէպիլյացիա

Առանձնահատկություններ

“NN”-ի գնացուցակը բավական մատչելի է: Այդ է պատճառը, որ գեղեցկության սրահի ծառայություններից կարողանում են օգտվել հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ:

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374 10) 58 50 29

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Սարյան 16

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10.00-19.00