Բաժիններ
Find

“Պիոներ” բրազիլական ռեստորան

Եթե ուզում եք մի քանի ժամով հայտնվել Բրազիլիայում, բայց ինչ-ինչ պատճառներով չեք կարող իրականություն դարձնել Ձեր ցանկությունը, ապա կարող եք պարզապես այցելել “Պիոներ” բրազիլական ռեստորան: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է կառնավալների երկրի մասին: “Պիոներ” ռեստորանը միակ վայրն է Երևանում, որտեղ ներկայացվում են Բրազիլիայի խոհարարական հարուստ ավանդույթները:

 

Այստեղ մատուցվող կերակրատեսակները պատրաստվում են թարմ և էկոլոգիապես մաքուր մթերքներից: Այդ հարցում “Պիոներ”-ի մասնագետները  խստապահանջ են ու հետևողական: Ռեստորանի փորձառու խոհարարների մասնագիտական հնարքների շնորհիվ հաճախորդները կարող են վայելել տիպիկ բրազիլական ճաշատեսակներ:


“Կեր որքան կարող ես”` ռեստորանի այս “մարտահրավերը” կարող են համարձակորեն ընդունել էկզոտիկ կերակրատեսակների բոլոր սիրահարները: Վճարելով 10.000 դրամ` կարելի է օգտվել գազավորված հյութերի և հանքային ջրերի տեսականուց, համտեսել բրազիլական խոհանոցի “Շուռասքո-Ռոդիզիո” (Churrasco-Rodizio) եղանակով պատրաստվող 14 կերակրատեսակներից՝ և այս ամենը անսահմանափակ քանակությամբ:

 

Հատուկ ուշադրության է արժանի “Շուռասքո” կերակրատեսակի մատուցման ձևը: Ուտեստը հրամցնողները “Շուռասքոներ” են կոչվում: Նրանք, շամփուրները ձեռքներին, հաճախորդներին առաջարկում են պատրաստի խորտիկները: Առաջարկն ընդունելու կամ մերժելու համար հարկ չկա մտորել, թե որ լեզվով պետք է շփվել նման էկզոտիկ միջավայրում: Յուրաքանչյուր հաճախորդի տրամադրվում է թղթից շրջանակ` կանաչ և կարմիր կողմերով: Կանաչ կողմում գրված է “Yes, please” (Այո, խնդրեմ), կարմիր կողմում` “No, thanks” (Ոչ, շնորհակալություն): Եթե պատրաստ եք շարունակել ճաշկերույթը, հարկավոր է միայն շրջանը սեղանին դնել կանաչ կողմով`  “Yes,  please” գրությամբ դեպի վերև: Իսկ դադար տալու ցանկության դեպքում հարկավոր է շրջանը պտտեցնել` ի ցույց դնելով կարմիր կողմը, որտեղ գրված է “No, thanks”: 

 

Ռեստորանի եզակի ուտեստների թվում են “Արքայախնձորի գրիլը” (“Abacaxi grelhado”), “Հավի սխտորով սրտերը” (”Coracaos de frango”) և բրազիլական “Պանրով հացը” (“Pao de queijo”): Այս ամենը կարող եք վայելել ֆրանսիական, իտալական, արգենտինական, չիլիական և հայկական գինիների համադրությամբ: Ոգելից խմիչքների համար վճարումը կատարվում է առանձին:

 

“Պիոներ”-ն առաջարկում է նաև աղցանների լայն տեսականի: Համեղ և հրապուրիչ աղցանները ներկայացված են “Salade buffe” կոչվող աղցան–բարում: Այստեղից անսահմանափակ օգտվելու և համային նոր զգացողություններ վայելելու արժեքը 4.000 դրամ է:

 

Ռեստորանի օդափոխման բարձրակարգ համակարգի շնորհիվ այստեղ ծխելը չի արգելվում: Ծխախոտի հոտը կլանվում է վայրկյանների ընթացքում` չանհանգստացնելով չծխող այցելուներին:

 

Ջերմ և բարեհամբույր ընդունելությունը, հարմարավետ կահավորանքը, կենդանի հնչողությամբ երաժշտությունը “Պիոներում” ստեղծում են հանգստի և վայելքի մթնոլորտ: Երևանում իր տեսակի մեջ եզակի այս ռեստորանը կարելի է առանց երկմտելու կոչել “Փոքրիկ Բրազիլիա Երևանում”, որտեղ այցելուներին սպասվում է գնի, որակի և սպասարկման ներդաշնակ համադրություն: 

Տեսակ

Ռեստորան

Խոհանոց

Բրազիլական խոհանոց

Իդեալական է

“Պիոներ” ռեստորանի պայմանները կատարյալ են բանկետի, ֆուրշետի, բիզնես հանդիպման, կորպորատիվ տոնակատարության, հաճելի ժամանցի, ընտանեկան և ընկերական ընթրիք կազմակերպելու համար

Հատուկ առաջարկ

“Պիոներ” ռեստորանն առաջարկում է “Շուռասքո-Ռոդիզիո” եղանակով պատրաստվող բրազիլական ուտեստներ` leirtao (գոճի), file de Porco (խոզի ֆիլե), costelinha suina (խոզի մատեր), coxa de carneiro (գառան ազդր), alcatra com queijo (պարմեզան պանրով հորթի ֆիլե), cupim do brasil (ցլի համեմված կուզ)

Առանձնահատկություններ

Վճարելով 10.000 դրամ` կարելի է պատվիրել անսահմանափակ քանակությամբ ուտեստներ: Մարինացված արքայախնձորի խորովածը յուրատեսակ ուտեստ է ինչպես տեղաբնակների, այնպես էլ արտասահմանյան հյուրերի համար

Երաժշտություն

Ցերեկային ժամերին ռեստորանում հնչում է հաճելի, հանդարտ երաժշտություն: Երեկոյան ժամը 19:00-ից “Պիոներ”-ում կարելի է լսել լատինո-ամերիկյան, իսպանական և ջազ երաժշտության կենդանի կատարումներ

Հագուստ

Մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Ընթացիկ զեղչ

Ցերեկային ժամերին գործում են զանազան զեղչեր

Ավտոկանգառ

Ռեստորանին կից գործում է ապահով ավտոկանգառ

Վճարման միջոց

Կանխիկ
 

Կապ

Հեռ.`

(+374-60) 50 04 32

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մ. Բաղրամյան 2

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի–կիրակի, 12:00-24:00