Բաժիններ
Find

“Pixel Phone Store” խանութ-սրահ

“Pixel Phone Store”-ը հանդիսանում է Երևան քաղաքում բջջային հեռախոսների և պլանշետների լավագույն մասնագիտացված խանութ-սրահներից մեկը: Այստեղ առաջարկվում է “Nokia”, “Samsung”, “Sony Ericsson”, “Sony”, “HTC”, “Panasonic” ապրանքանիշերի բջջային հեռախոսների նորաձև և բազմաֆունկցիոնալ մոդելներ: Հաճախորդներին դիմավորում, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհուրդներ են տրամադրում սրահի բարեհամբույր աշխատակիցներն ու աշխատակցուհիները: “Pixel Phone Store”-ում գործում է Wi-Fi ինտերնետ, անվճար հյուրասիրություն, հաճախորդներին որպես ինֆորմացիոն միջոց տրամադրվում է պլանշետ, որի օգնությամբ նրանք կարող են իմանալ ամեն ինչ իրենց հետաքրքրող մոդելի մասին:

 

Խանութ-սրահում առկա են նորաձև և նորաոճ հեռախոսներ: Առանձնահատուկ են հատկապես ջրակայուն “Sony Ericsson Xperia Acro S”-ը և թափանցիկ էկրանով “Sony Ericsson Xperia X5” բջջային հեռախոսները:

 

“Pixel Phone Store”-ում վաճառվում է նաև աշխարհում միակ պրոեկտորով “Samsung Galaxy Beam” բջջային հեռախոսը:

 

Մեզ մոտ ներկայացված ապրանքատեսականին ներառում է ականջակալների, USB մոդեմների, վերալիցքավորիչների, բջջային հեռախոսների և պլանշետների պատյանների լայն ընտրանի:

 

Բոլոր բջջային հեռախոսների համար տրվում է մեկ տարվա երաշխիք:

 

Խանութ-սրահում կարելի է գնումներ կատարել կանխիկ, կրեդիտ քարտով (բոլոր տեսակի քարտերով` Master, Visa, American Express և այլն) և ապառիկ: Ապառիկ գնելու ժամանակ խանութ-սրահը համագործակցում է “VTB”, “Unibank”, “AGBA-CREDIT AGRICOLE BANK” բանկերի հետ: “VTB” բանկի հետ համատեղ ապառիկը ձևակերպվում է տեղում` 15-20 րոպեի ընթացքում: Վարկի տևողությունը 6-18 ամիս է, տարեկան տոկոսադրույքը կազմում է 21%, կանխավճարը`10%: “Unibank”-ի հետ ապառիկի ձևակերպման համար հաճախորդը պետք է այցելի բանկ (առայժմ): Ապառիկը տրամադրվում է 6-24 ամիս տևողությամբ, տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ կանխավճարը` 0-30%: Մինչև 300.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսի ապառիկը ձևակերպվում է առանց աշխատանքի վայրից տեղեկանքի: “AGBA-CREDIT AGRICOLE BANK”-ի հետ ապառիկի ձևակերպման համար աշխատանքի վայրից տեղեկանքը պարտադիր է: Վերջինս տրամադրում է 6-24 ամիս տևողությամբ վարկ, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ կանխավճարը` 0-30%:

 

“Pixel Phone Store”-ն իր այցելուներին պարբերաբար մատուցում է անակնկալ-նվերներ` ակցիաների, զանազան խաղարկությունների և մեծ զեղչերի տեսքով:

 

Խանութ-սրահի ներքնահարկում գործում է “I SERVICE” վերանորոգման և սպասարկման կենտրոնը, որտեղ աշխատում են Երևանի լավագույն մասնագետները, ովքեր շատ որակյալ և սեղմ ժամկետներում կվերանորոգեն ցանկացած հեռախոս: Նորոգված տեխնիկայի համար տրվում է մեկ տարվա երաշխիք: “Pixel Phone Store”-ից գնված մոդելները վերանորոգվում են անվճար: Եթե մաս է փոխվում, վճարվում է մասի համար: Բացի այդ, վերանորոգվում են ցանկացած այլ տեղից գնված հեռախոսներ:

Տեսականի

• բջջային հեռախոսներ
• սմարթֆոններ
• պլանշետներ
• USB մոդեմներ
• ականջակալներ
• բջջային հեռախոսների և պլանշետների պատյաններ
• վերալիցքավորիչներ (նաև մեքենայի) և այլն

Ապրանքանիշ

• Nokia
• Samsung
• Sony Ericsson
• Sony
• HTC
• Panasonic
• Asus և այլն

Առանձնահատկություններ

• “Pixel Phone Store”-ից գնված բջջային հեռախոսը գնման օրից հաշված 5 օրվա ընթացքում որևէ թերություն հայտնաբերելու դեպքում փոխվում է նորով:
• Գնելուց հետո մեկ տարվա ընթացքում “Pixel Phone Store”-ից գնված յուրաքանչյուր տեխնիկա “I SERVICE” վերանորոգման և սպասարկման կենտրոնում վերանորոգվում է անվճար:

Ընթացիկ զեղչ

Խանութ-սրահը տրամադրում է 2-5% զեղչի քարտ:

Վճարման միջոց

Կանխիկ, կրեդիտ քարտով, ապառիկ

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 53 94 19

(+374-60) 51 11 55

Բջջ.`

(+374-91) 47 66 47

(+374-91) 38 28 32

(+374-99) 36 65 22

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Թումանյան 33

Կայք`

Էլ.հասցե`

pixelstore33@gmail.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00-21:00 Երկուշաբթի-շաբաթ, 10:00-21:00 (սպասարկման կենտրոն)