Բաժիններ
Find

“Պոպլավոկ” սրճարան

2008-2009 թթ. երկրորդ Ազգային Ինտերակտիվ Մրցանակաբաշխության ժամանակ, “Առագաստ” սրճարանը, որն ավելի հայտնի է “Պոպլավոկ” անվանմամբ, արժանացել է “Լավագույն ամառային սրճարան” տիտղոսին:

 

“Պոպլավոկ”-ը գործում է 1996 թվականից և մինչ օրս այն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրած հանգստի վայրերից է: Սրճարանի բացօթյա հատվածը, որը գտնվում է շատրվաններով լողավազանի մոտ, գրավում է թե ամառային տապից պաշտպանվել ցանկացողներին, թե գեղատեսիլ համայնապատկերների սիրահարներին: Սրճարանին կից լողավազանը “Պոպլավոկի” փոքրիկ այցելուների սիրած ժամանցի վայրն է. մինչ մեծերը տնօրինում են իրենց հանգիստը, երեխաները նավարկում են ծնողների տեսադաշտում:

 

Յուրաքանչյուր երեկո, ժամը 21:00-ից “Պոպլավոկ”-ը լցվում է ջազային կենդանի կատարումների հնչյուններով: Այստեղ կարելի է ունկնդրել նաև երգիչ Ֆորշի ելույթը:


“Պոպլավոկ”-ի Արևմտյան և Արևելյան երկրների խոհանոցների տարբեր ուտեստներ ընդգրկող ճաշացուցակն ունի մի շարք առանձնահատկություններ: Սրճարանն իր հաճախորդներին առաջարկում է իսպանական, իտալական, ֆրանսիական և այլ հանրահայտ խոհանոցների կերակրատեսակներ. հատուկ բաղադրատոմսով պատրաստվող իշխան ձուկն “Առագաստ”-ի մշտական հաճախորդների սիրելի ուտեստն է: Ուշագրավ է “սունկ Պոպլավոկ” կոչվող կերակրատեսակի պատրաստման ձևը: Ջրային սունկը եփում են հոլանդական պանրով` փռի մեջ: Հարկ է նշել, որ սրճարանի հմուտ խոհարարներն ունեն ավելի քան տասը տարվա մասնագիտական փորձ:

 

Սրճարանի բարում կարելի է պատվիրել ջին, ռոմ, վիսկի, տեկիլա, գինի, վերմութ, կոնյակ, գարեջուր, լիկյոր և ոգելից խմիչքների այլ տեսակներ: Դասական ըմպելիքներից բացի այստեղ կարելի է վայելել բարմենների ստեղծագործ մտքի և մասնագիտական հմտությունների արդյունքը. բազմազան ըմպելիքների միախառնումից ծնված յուրօրինակ համերն անտարբեր չեն թողնում և ոչ մի այցելուի: Սրճարանում կարելի է նաև պատվիրել սեփական բաղադրատոմսով ոգելից ըմպելիք կամ ճաշատեսակ: Սիգարների սիրահարներին հաճելիորեն կզարմացնի սրճարանի հարուստ  տեսականին: Նրանց, ովքեր կդժվարանան ընտրություն կատարելու հարցում, պատրաստակամորեն կօգնի սիգար–խորհրդատուն: Ուշագրավ է “Պոպլավոկ”-ում առաջարկվող թեյի տեսականին: Այստեղ կարելի է ընտրություն կատարել ճապոնական, անգլիական և ֆրանսիական թեյերի լայն տեսականու մեջ:

 

“Պոպլավոկ”-ում ավանդական է դարձել կորպորատիվ, բանկետային և ֆուրշետային միջոցառումների, գործարար հանդիպումների կազմակերպումը: Այստեղ ամեն ինչ եթերային է, ինչպես հեռավոր նավարկության մասին երազանքը և երգեցիկ, ինչպես երաժշտության դյութիչ ելևէջները: Այդ հույզերը վերապրելու ցանկությունն է, որ այստեղ գեթ մեկ անգամ այցելած մարդկանց նորից ու նորից կանչում է “Պոպլավոկ”` դարձնելով սրճարանը մարդաշատ տարվա բոլոր եղանակներին և օրվա ցանկացած ժամին: 

Տեսակ

Սրճարան

Իդեալական է

“Պոպլավոկ” սրճարանը կատարյալ վայր է ամառվա տապից պատսպարվելու համար: Այստեղ կա երկու հարմարավետ սրահ, որոնցից մեկը բացօթյա է

Առանձնահատկություններ

Մինչ Դուք կվայելեք սրճարանի համեղ ուտեստներն ու յուրատեսակ ըմպելիքները, Ձեր երեխաները կարող են ժամանակ անցկացնել սրճարանին կից լողավազանում նավարկելով` հարմարավետ ու ապահով ռեզինե նավակներով:
Սրճարանն առանձնակի հպարտությամբ է իր հաճախորդներին առաջարկում ֆրանսիական “Շամպայն Մոե և Շանդոն” ընկերության 2003 թվականի արտադրության “Dom Perignon” եզակի շամպայնը

Երաժշտություն

Երեկոյան ժամը 21:00-ից մինչև 24:00 սրճարանում հնչում են ջազային կատարումներ, իսկ 24:00 մինչև վերջին հաճախորդը` գործիքային երաժշտություն և երգիչ Ֆորշի ելույթը

Մուտք

• դիմանցումով
• մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Ավտոկանգառ

Սրճարանն ունի ապահով ավտոկանգառ

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 52 23 03

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 41

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի–կիրակի, 09:00–մինչև վերջին հաճախորդը