Բաժիններ
Find

“Պրովանս Բուտիկ”

2011 թվականի հոկտեմբերի 4-ից “Պրովանս Բուտիկ”-ը ներկայացնում է բնական հումքից պատրասված դեմքի և մարմնի խնամքի ֆրանսիական պարագաներ: Խանութ-սրահն առաջարկում է “Ecosert” սերտիֆիկացում ստացած հինգ ապրանքանիշեր՝ “Lothantique”, “terre d'Oc”, “NATURIGIN”, “ECO-COSMETICS” և “Florame”:

 

“Florame” ապրանքանիշն այստեղ ներկայացնում է հոգնածությունն ու լարվածությունն անցկացնող առոմասերում, ինչպես նաև մազերի խնամքի տարբեր միջոցներ: Դրանց թվում են մազաթափությունը կանխող և վարսերն առողջացնող շամպունները: Այս հատկություններով են օժտված նաև “ECO-COSMETICS” ֆիրմայի շապունները:

 

“NATURIGIN” ապրանքանիշն առաջարկում է առանց ամոնյակի մազի ներկեր, շամպուններ և փափկեցնող միջոցներ: “Պրովանս Բուտիկ” խանութ-սրահից կարելի է ձեռք բերել “ECO-COSMETICS”-ի դեմքի և մարմնի խնամքի միջոցները՝ մազի լաքեր, գելեր, մուսեր, մազարմատներն ամրացնող դիմակներ, շամպուններ, արևից պաշտպանող, ուժգին սնուցող ցերեկային և գիշերային քսուքներ, դեմքը լվանալու գելեր, կաթ, տոնիկ, շրթունքների խնամքի միջոցներ, ինչպես նաև պարոդոնթոզը կանխարգելող ատամի մածուկներ:

 

“ECO-COSMETICS”-ի տեսականին ընդգրկում է երեխաների համար նախատեսված մարմնի քսուքներ, յուղեր, մազերի գելեր, որոնք չեն մրմռեցնում փոքրիկի աչքերը: Տղամարդկանց հարդարաջրեր, փրփուրներ, սափրվելու օճառներ են առաջարկում “Lothantique” և “Florame” ապրանքանիշերը:

 

“Պրովանս Բուտիկ”-ից կարելի է նաև ձեռք բերել “terre d'Oc” ապրանքանիշի շպարի միջոցներ` արգանայի յուղով ստվերաներկեր, հեղուկ և չոր շրթներկեր և աչքի մատիտներ:

Տեսակ

Կոսմետոլոգիական միջոցների խանութ-սրահ

Տեսականի

● մարմնի գելեր, լասյոններ
● լոգանքի կաթ
● մազերի ներկեր
● մազերի փափկեցնող միջոցներ
● շամպուններ
● հեղուկ և չոր շրթներկեր
● դիմափոշիներ
● ստվերաներկեր
● տարբեր քսուքներ
● հեղուկ և պինդ օճառներ
● քրտնարտադրությունը կանխող օճառային և հեղուկ գնդիկավոր քսուքներ
● հարդարաջրեր և այլն

Առանձնահատկություններ

“Պրովանս բուտիկ”-ը ներկայացնում է բնական հումքով պատրաստված, ECOCERT սերտիֆիկացում ստացած խնամքի անվնաս միջոցներ:

Հատուկ առաջարկ

Խանութ-սրահից կարելի է ձեռք բերել մրգերի և ծաղիկների բույր արձակող “հոտավետ միջոցներ”:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

Խանութ-սրահն առաջարկում է գնումներ կատարել 10% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374 10) 58 16 40

Բջջ.`

(+374 94) 75 15 10

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 14

Կայք`

Էլ.հասցե`

info@provence.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբի-շաբաթ, (տոնական կիրակիներ), 11:00-19:30