Բաժիններ
Find

“Ռեյա” հագուստի և աքսեսուարների խանութ–սրահ

“Ռեյա” խանութ–սրահի այցելուները գիտեն` այստեղ կարելի է գտնել սպասարկման բարձր մակարդակի, որակի ու գնի հաճելի և օգտակար համադրություն: Հագուստի և աքսեսուարների խանութ–սրահը գործում է 2012 թվականի մարտի 26-ից:  Այստեղ ներկայացված են իտալական  մի շարք հայտնի ապրանքանիշեր` կանացի հագուստ, բիժուտերիա, կոշիկ, պայուսակ, ինչպես նաև տղամարդու աքսեսուարների լայն տեսականի:


Խանութ–սրահը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է հանրահայտ “4G”, “Gizia”, “Lagazzeta” ընկերությունների արտադրանքը: “Ռեյա”-ի հարմարավետ և ընդարձակ սրահում տեղադրված են “անկեղծ” հայելիներ` դրանք կօգնեն միանգամից նկատել ընտրած ապրանքի ինչպես առավելությունները, այնպես էլ թերությունները: Գունավոր, թեթև, որակյալ, մոդայիկ  և դասական` ընդհանուր առմամբ այսպես կարելի է բնորոշել “Ռեյա”-ի կանացի հագուստի բաժինը: Խանութ–սրահում կարելի է ընտրել ոչ միայն նրբաճաշակ զգեստ ու կոշիկ, այլ նաև այդ ամենի տեսքը լրացնող զարդեր, այդ թվում նաև “Սվարովսկի” ինքնատիպ բիժուտերիա: “Սվարովսկի” քարերը զարդարում են նաև ընկերության ջինսե տաբատների, շրջազգեստների և բլուզների տեսականին:

 

“Յուրաքանչյուր հաճախորդ մեր ընկերն է”` այս կարգախոսի օգնությամբ խանութ-սրահը կարողացել է ստեղծել այցելուների մեծ բանակ: “Ռեյա”-ում պահպանվում են յուրաքանչյուր գնորդի տվյալները` հետագայում հաճելի անակնկալներ մատուցելու նպատակով: Ամեն մի այցելու իր ծննդյան տոնին “sms” հաղորդագրություն է ստանում, որտեղ “Ռեյա”-ն շնորհավորում է հոբելյարին, և հրավիրում  ծննդյան նվեր ընտրելու: Այցելուների համար հաճելի այս ավանդույթը խանութ-սրահը հետագայում ծրագրում է վերածել համալիր ծառայությունների մատուցման. խանութ–սրահի մշտական այցելուները շուտով կստանան վարսահարդարի և դիմահարդարի անվճար ծառայություն: 

 

Այստեղ մշտական այցելուներն իրենց ծննդյան օրը գնումներ կատարելու դեպքում կստանան ծախսած գումարի 20%-ի չափով նվեր կամ նվերներ ընտրելու հնարավորություն: 


Խանութ-սրահի ապրանքատեսականին թարմեցվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:


Հատուկ ուշադրության են արժանի “Ռեյա”-ի բրենդային պայուսակները, որոնք կգոհացնեն ցանկացած ճաշակի և ոճի այցելուի: Դրանք բնական կաշվից են` չեն գունաթափվում, հագուստի հետ շփումից այլ երանգ չեն ստանում: Իսկ խանութ-սրահի հատուկ անկյունակի պայուսակները կատվաձկան (սկատի), ընձառյուծի, ինչպես նաև փափուկ մորթու  սիրահարների համար են:

 

Իտալական եզակի նմուշի գոտու, ժամացույցի և քսակի "TERGAN” ընկերության հավաքածուն “Ռեյա”-ն առաջարկում է ձեռք բերել սիրելի տղամարդու ծննդյան տոնին նվիրելու համար: Իսկ գրչի, նոթատետրի և ժամացույցի հավաքածուն նախատեսված է գործարար տղամարդկանց անակնկալ մատուցելու համար: “Ռեյա”-ն հոգում է յուրաքանչյուր այցելուի գնումները հարմարավետ ու հաճելի դարձնելու մասին: 

Տեսակ

Հագուստի և աքսեսուարների խանութ–սրահ

Տեսականի

• կանացի հագուստ
• կանացի և տղամարդու գոտիներ
• կանացի և տղամարդու ժամացույցներ
• ներքնազգեստներ
• զուգագուլպաներ
• լողազգեստներ
• պայուսակներ
• շարֆեր (մահուդ)
• կրակայրիչներ
• տղամարդու համար նախատեսված նվեր-հավաքածուներ
• փողկապներ
• արծաթյա զարդեր
• բիժուտերիա
• ճամպրուկներ
• նկարի շրջանակներ
• ակնոցներ
• անկողնու պարագաներ
• ճարմանդներ

Ծառայություններ

Խանութ–սրահում կարելի է պատվիրել իտալական “4G”, “Gizia” և “Lagazzeta” ընկերությունների 2011- 2012 նորաձևության ամսագրերի էջերում Ձեզ դուր եկած ցանկացած հագուստ: Պատվերը կիրականացվի ամենասեղմ ժամկետներում:

Առանձնահատկություններ

“Ռեյա”-ի հատուկ բաժնում տեղակայված է հայաստանյան շուկայում եզակի նմուշի նարդի և շախմատ: Սադաֆե քարերով և ամբողջովին կաշվեպատ այդ ապրանքատեսակները ներկրված են իտալիայից: “Ռեյա”-ն առաջարկում է նաև հետաքրքիր ուսապարկեր` հագուստի տեսքով:

Ապրանքանիշ

• 4G
• Gizia
• Lagazzeta
• Lino Venture
• Jil Sender
• Sette
 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

"Ռեյա"-ում, անսահմանափակ ժամկետով գործում է հավելյալ 10% զեղչ` ողջ տեսականու համար
   

Կապ

Հեռ.`

(+374-10) 58 00 85

Բջջ.`

(+374-94) 501450

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Տերյան 50

Էլ.հասցե`

manl-69@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի – կիրակի, 11:00 – 20:00