Բաժիններ
Find

“Սամուրայ” սուշի բար

Ճապոնական խոհանոցն ունի բազմադարյան պատմություն և հայտնի է իր ավանդույթներով ու առանձնահատկություններով: Նախ և առաջ այն աչքի է ընկնում բնական մթերքների օգտագործումով, որոնց մշակումը հասցված է նվազագույնի: Այս և ճապոնական խոհանոցին հատուկ բոլոր մյուս կանոնները խստորեն պահպանվում են “Սամուրայ” սուշի բարում, որը Երևանում գործում է 2006 թվականի ապրիլի 14-ից: Մայրաքաղաքի առաջին սուշի բարում ամեն ինչ խոսում է ճապոնական հարուստ մշակույթի և ավանդույթների մասին: Ընդ որում, սուշի բարի ներքին հարդարանքի ամեն մի մասնիկ իմաստավորված է: Պատերին պատկերված են սամուրայներ: Առաստաղին ճապոնական գրություն է, որը թարգմանաբար նշանակում է. “Երջանկություն, հաջողություն, և մարդու ամենակատարյալ վիճակը` հանգստություն”:

 

“Սամուրայ”-ում սուշին պատրաստում են չորացրած, մշակված և տապակած ջրիմուռի մեջ փաթաթելով, ինչի շնորհիվ սուշին առավել առողջարար և դյուրամարս է դառնում: Այստեղ մատուցվող ցանկացած ուտեստ հագեցնող է, սննդարար, միևնույն ժամանակ չգիրացնող և, իհարկե, թարմ: Ճապոնական ուտեստների բաղադրամասերը ներկրվում են Մոսկվայից` շաբաթական երեք անգամ: Ձկնատեսակները (օձաձուկ, թունա, սաղմոն, ութոտանիկ) տեղափոխվում են կենդանի վիճակում` սառույցի մեջ: Ճապոնական յուրատեսակ կերակրատեսակները պատրաստում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող ֆիլիպինցի և հայ խոհարարները:

 

Այստեղ կարող եք հետևել Ձեր պատվիրած ճաշատեսակի պատրաստման գործընթացին: Սուշի բարում ընդունվում են նաև անհատական բաղադրատոմսերով պատվերներ: Ճաշացուցակը, որն ընդգրկում է ճապոնական քաղցրավենիքի, աղցանների, տաք ուտեստների, ապուրների մեծ տեսականի, պարբերաբար թարմեցվում է:

 

Սուշի բարում բազմազան է նաև խմիչքների տեսականին: Այստեղ կարելի է վայելել ինչպես հայկական, այնպես էլ ճապոնական ազգային խմիչքներ` ասահի, չոյա:


“Սամուրայ”-ը կատարյալ վայր է ճապոնական խոհանոցի սիրահարների և ծննդյան տոները յուրահատուկ միջավայրում անցկացնել ցանկացողների համար. առանձնահատուկ գրավիչ են հովհարների տեսքով հրավիրատոմսերը, ճապոնական ասույթ–խորհուրդները` ծննդյան տոնակատարության հյուրերի համար, ճապոնական ավանդույթներով խաղ-վիկտորինաները:

 

“Սամուրայ” սուշի բարը միակ վայրն է Հայաստանում, որտեղ կազմակերպվում է տիպիկ ճապոնական թեյըմպման ծիսակարգ: Այս արարողության համար առանձնացված սրահի մուտքը ցածր է և նեղ: Առաջին հայացքից անհարմարություններ ստեղծող այդ նրբերանգը հատուկ խորհուրդ է կրում: Նեղ, ցածր դռան պատճառով ներս մտնող յուրաքանչյուր մարդ խոնարհվում է` անկախ իր սոցիալական կարգավիճակից, հասարակության մեջ ունեցած դիրքից: Սա հոգևոր մաքրման յուրօրինակ արարողություն է, որի ընթացքում բացառվում են քննարկումները նյութական արժեքների և կենցաղային հարցերի վերաբերյալ:

 

Թեյըմպման ծիսակարգի ժամանակ մատուցվում է Մատչա կոչվող թեյ, որը կարելի է համտեսել միայն “Սամուրայ” սուշի բարում: Այստեղ ամեն ինչ ստեղծված է ժամանցն առավել իմաստավորված և տպավորիչ դարձնելու համար: 

Տեսակ

Սուշի բար

Խոհանոց

Ճապոնական խոհանոց

Իդեալական է

“Սամուրայ” սուշի բարը կատարյալ վայր է ֆուրշետային, բանկետային, կորպորատիվ, ընկերական և ընտանեկան միջոցառումների կազմակերպան համար

Հատուկ առաջարկ

Բացի խիստ ավանդական ճապոնական ուտեստներից, այստեղ կարելի է պատվիրել նաև հավի, խոզի, տավարի մսի խորոված` ճապոնական տերիակի, տապանիակի և այլ սոուսներով

Առանձնահատկություններ

Յուրաքանչյուր կերակրատեսակից հետո մատուցվում է իմբիր: Այն հարկավոր է համտեսել, հաջորդ ծովային ուտեստին անցնելուց առաջ` համային զգացողությունների սրությունը պահպանելու համար:
“Սամուրայ” սուշի բարում կարելի է մասնակցել տիպիկ ճապոնական թեյըմպման ծիսակարգին:
“Սամուրայ” սուշի բարը միակ վայրն է ողջ Հայաստանում, որտեղ կարելի է վայելել ճապոնական Մատչա թեյը

Երաժշտություն

“Սամուրայ”-ում թևածում է մեղմ երաժշտություն: Թեյի ծիսակարգի համար առանձնացված օրերին էլ սուշի բարում հնչում է ճապոնական ազգային մեղեդի

Մուտք

Մուտքն արգելված է սպորտային հագուստով

Առաքում

“Սամուրայ”-ն իրականացնում է պատվերների առաքում: Յուրաքանչյուր պատվեր, Երևանի ցանկացած հասցեից, կառաքվի 30-35 րոպեյի ընթացքում: Առաքման արժեքը 300 դրամ է

Վճարման միջոց

Կանխիկ և վճարման քարտով
 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Սամուրայ” սուշի բարն առաջարկում է օգտվել ճաշացուցակի և խմիչքների ողջ տեսականուց 10% զեղչով:

   

Կապ

Հեռ.`

(+374-10) 58 56 70

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 2

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի– կիրակի, 12:00–24:00