Բաժիններ
Find

“Շահ” ռեստորան

2003 թվականից իրանական և Եվրոպական խոհանոցների մշակույթը երևանցիներին ու մեր քաղաքի հյուրերին է ներկայացնում “Շահ” ռեստորանը: Այն նախևառաջ առանձնանում է իր ներքին հարդարանքով: Ինտերիերի գունային գամմայում գերակշռում է կանաչը: Պատերի խորշերից այցելուներին են նայում պարսկական նկարներն ու նարգիլեները: Վերջիններս “Շահ” ռեստորանի գլխավոր բաղկացուցիչներն են: Հաճախորդներին այստեղ առաջարկվում է նարգիլեի ավելի քան 30 տեսակ` մրգային, կաթով-գինով և այլն, ինչպես նաև կոնյակի համով թութուն, որը ներկրվում է Իրանից:

 

Ռեստորանի ճաշացանկը քառալեզու է` հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն: Այստեղ մշտապես մատուցվում են միայն թարմ սննդամթերքից պատրաստված կերակրատեսակներ: Ռեստորանի խոհանոցում ամեն ինչ տեղական արտադրության է, բացառությամբ բրնձի` այն բերվում է Իրանից: “Շահ”-ում կարելի է պատվիրել նաև սեփական բաղադրատոմսով ճաշատեսակ, որը կպատրաստի Իրանից հրավիրված հմուտ շեֆ-խոհարարը: Ռեստորանում կարելի է վայելել հազվագյուտ թեյ, որը պատրաստվում է տեղում` պարսկական 16 տեսակի սև թեյերից: Այն մատուցվում է մեծ կամ փոքր չափի ապակյա, թափանցիկ   բաժակներով:

 

“Շահ”-ի ոգելից խմիչքներով հարուստ բարն առաջարկում է գինիների, լիկյորի, վիսկիի, կոնյակի, օղիների, ինչպես նաև կոկտեյլների լայն տեսականի: Սրահում մշտապես հնչում է արտասահմանյան մեղմ երաժշտություն, երբեմն` նաև պարսկական:

 

Այցելուներին պիցցաների, աղցանների, ապուրների, թարմ հյութերի, համբուրգերների և ոգելից խմիչքների բազմազանություն առաջարկող ռեստորանը ներկայանում է երկու հասցեներով: Կորյունի 19/6 հասցեում գտնվող երկհարկանի “Շահ” ռեստորանն իր համանուն մասնաճյուղից (հասցեն` Մաշտոցի 34/1) տարբերվում է գողտրիկ ու հեքիաթային սրահով և մատուցած ծառայությունների առավել մեծ բազմազանությամբ: Ուշագրավ են գետնահարկի բույսերով ու խաղողի վազերով հյուսված  առաստաղը, պատերից ժայթքող ու սրահի կենտրոնում խոյացած ջրվեժները, սայլի անիվներ ունեցող փայտե աթոռներն ու սեղանները: Նման յուրահատուկ ձևավորումը խաղողագործության վաղեմի ավանդույթների խորհուրդն է կրում:

 

Սպասարկման առավել արագ ու ճիշտ կազմակերպմանը նպաստում է ռեստորանում գործող սննդի վերելակը: Այն նաև ապահովում է կապը տարբեր հարկերում գործող խոհանոցների միջև:

 

Սրահում հնչող մեղմ երաժշտությունն ու բնության պատառիկները լիակատար հանգստի զգացողություն են առաջացնում յուրաքանչյուր այցելուի մոտ: Այս ներդաշնակությունն անխռով  պահելու համար ծխող այցելուներին առաջարկվում է տեղափոխվել վերնահարկ, որտեղ ծխելու արգելք չկա:

 

Սրահում կա ինտերնետ կապ, ինչպես նաև մեկ դյուրակիր համակարգիչ (նոութբուք), որից կարող է օգտվել յուրաքանչյուր այցելու: “Շահ”-ի գետնահարկի սրահը հարմար է ծննդյան տոներ, ռոմանտիկ երեկոներ և ընկերական հավաքներ կազմակերպելու համար:

 

“Շահ” ռեստորանների հմայքն ու առանձնահատկությունները ծառայում են որպես յուրօրինակ կամուրջ` արևելքի զարմանահրաշ աշխարհ տեղափոխվելու համար: Այստեղ վերանում է ժամանակի զգացողությունը, քանզի իրար են միահյուսվում բնության ներդաշնակությունն ու արևելքի իմաստությունը:

Տեսակ

Ռեստորան

Խոհանոց

Իրանական, Եվրոպական

Իդեալական է

“Շահ” ռեստորանը իդեալական պայմաններ է առաջարկում ֆուրշետային, բանկետային, կորպորատիվ, ընկերական և ընտանեկան միջոցառումների կազմակերպան համար

Հատուկ առաջարկ

Ռեստորանն առաջարկում է “Շահ” կոչվող ուտեստը:  Այն նախատեսված է  3 անձի համար և պարունակում է երեք տեսակի հատուկ աղցաններ, ֆրի, իրանական բրինձ, տավարի ծեծած միս, ֆրանսիական լանգետ` հոլանդական պանրով և սնկով

Առանձնահատկություններ

• Կենտրոնական սրահից (հասցեն` Մաշտոցի 34/1) կարելի է ձեռք բերել պարսկական 16 տեսակի թեյերի խառնուրդը:

• Ռեստորանի սրահում տեղադրված են մեծ LCD հեռուստացույցներ, որոնք նախատեսված են  ֆուտբոլային, սպորտային և օլիմպիական խաղերի հեռարձակումների համար:

• Կորյունի 19/6 հասցեում գտնվող “Շահ” ռեստորանում հաճախորդի պատվերի արժեքին   սպասարկման վճար չի ավելացվում:

• “Շահ” ռեստորանում կարելի է հեռախոսազանգի միջոցով նախապես սեղան պատվիրել

Առաքում

Ռեստորանն իրականացնում է պատվերների առաքում

Ինտերնետ

Ռեստորանում կա ինտերնետ (Wi-Fi)

Վճարման միջոց

Կանխիկ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Շահ” ռեստորանն առաջարկում է երկու մասնաճյուղերի ողջ տեսականուց օգտվել 10% զեղչով:
   

Կապ

Հեռ.`

(+374-10) 53 16 73

Ֆաքս`

(+374-10) 50 02 07

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 34/1

Էլ.հասցե`

shahrestaurantpizza@yahoo.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:00-24:00


Հեռ.`

(+374-10) 54 66 64

(+374-10) 54 66 65

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կորյունի 19/6 (Ցիտադել բիզնես կենտրոնի դիմաց)

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-ուրբաթ, 8:30-22:30, Շաբաթ-կիրակի, 09:00-22:00