Բաժիններ
Find

“Sherlock Holmes” ռեստորան-սրճարան

Բաղրամյան 25 հասցեում է գտնվում “Sherlock Holmes” անգլիական սրճարանը, որտեղ արդեն 10 տարի յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ հանրահայտ ու խորհրդավոր Բեյքեր  Սթրիթի (BAKER STREET) առեղծվածին:

Սրահի յուրաքանչյուր էլեմենտ կոչված է տեղափոխելու Ձեզ Հոլմսի ժամանակաշրջան, մոտեցնելու նրա հանելուկային կերպարին, զգալու Անգլիայի շունչը:

Բրիտանական զսպվածության և նրբագեղության մթնոլորտում, բարձրաճաշակ ջազի ու բլյուզի ներքո նորովի կբացահայտեք Արթուր Կոնան Դոյլի աշխարհահռչակ հերոսին, կծանոթանաք նրա “մեթոդին”` ֆիրմային “Շերլոք Հոլմսը ներկայացնում է իր մեթոդը” ճաշատեսակը, աղանդերը կամ կոկտեյլը համտեսելով:

Հետաքրքիր անվանումների տակ կբացահայտեք անգլիական և իտալական խոհանոցի գլուխգործոցները՝ անկրկնելի ավանդական սթեյք և շատ այլ  յուրահատուկ ու նրբահամ ուտեստներ. ներառված են նաև հայկական խոհանոցի ամենահայտնի մի քանի կերակրատեսակներ:

Ուտեստների, աղանդերի և կոկտեյլների  լայն բազմազանությամբ “Sherlock Holmes”–ի ճաշացանկը կգոհացնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

“Sherlock Holmes”–ում ամեն օր 19:00-ից սկսած հնչում է կենդանի երաժշտություն: Սաքսոֆոնն ու խորհրդավոր ջութակը, անզուգական ջազ և բլյուզ կատարումները կդարձնեն Ձեր երեկոն անմոռանալի:

“Sherlock Holmes”–ը  կատարյալ վայր է ռոմանտիկ, ընտանեկան և ընկերական միջոցառումների, ինչպես նաև բիզնես և կոկտեյլ-լանչերի համար: Տոներին կազմակերպվում են հետաքրքիր շոու-ծրագրեր, ընդունվում են կոլեկտիվ միջոցառումների, կորպորատիվ երեկույթների հայտեր:

Տեսակ

Ռեստորան - սրճարան

Խոհանոց

Անգլիական և իտալական

Երաժշտություն

Ամեն օր 19:00 կենդանի երաժշտություն, ջազ, բլյուզ:

Զեղչեր

5-10% զեղչ մշտական հաճախորդների համար:

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտերով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին այստեղ տրամադրվում է 10% զեղչ:

Կապ

Հեռ.`

(+374-10) 26 01 00

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 25

Կայք`

Էլ.հասցե`

info@sherlock.am

Աշխ. ժամեր`

Ամեն օր 11:00-00:00