Բաժիններ
Find

"Սմարթ Սթայլ" կահույքի սրահ

“Սմարթ Սթայլ” արտադրամասը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացված է անհատական կահույքի, տարբեր նշանակության փայտյա ինտերիերների արտադրությամբ: Այստեղ կահույքը պատրաստվում է ամուր փայտից (կաղնի, հացենի, ընկուզենի, կեռաս), կտրատած փայտի նրբատախտակից, ավստրիական LDSP Egger և  այլ նյութերից:

“Սմարթ Սթայլն” առաջարկում է խոհանոցային կահույք` սկսած դասական փայտյա մոդելներից մինչև ժամանակակից խոհանոցային ինտերիերի վերջին պահանջները, ֆունկցիոնալ, սահող դռներով պահարաններ (նաև բնական ամուր փայտից), հարմարավետ ու օրիգինալ շքամուտքի կահույք, ոճային ու յուրահատուկ հյուրասենյակներ, ընդարձակ ննջասենյակներ, զանազան գրասենյակներ, մանկական սենյակներ, հյուրանոցային կահույք ինչպես նաև ինտերիերի և էքստերիերի դիզայն:


Ընկերությունն առաջարկում է բարձր որակի սպասարկում, չկրկնվող դիզայն, պատրաստման ժամկետների խիստ պահպանում, բարձրորակ նյութեր և ինչն ամենակարևորն է` արդյունքի լիարժեք համապատասխանություն հաճախորդի պահանջին:

Հաճախորդի պատվերը ենթարկվում է նոր նախագծային մշակման, որում ըստ հաճախորդի նախընտրությունների գծագրվում է սենյակը, ինչպես նաև հետագա գործունեության առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

“Սմարթ Սթայլի” մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ  ստեղծվում է կահույք, որը ոչ միայն պարգևում է էստեթիկ հաճույք, այլև գործնական տեսանկյունից իրենից իրական արժեք է ներկայացնում:

Տեսակ

Կահույքի պատվերներ և ինտերիերի ձևավորում

Ընթացիկ զեղչ

Գործում են զեղչեր մինչև 7%:

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերին խանութ-սրահը տրամադրում է 10% զեղչ:

Կապ

Հեռ.`

(+374-99) 99 76 76

Հասցե`

ՀՀ, Երևան, Բաղրամյան 1

Կայք`