Բաժիններ
Find

“Սոֆիա” գեղեցկության սրահ

“Սոֆիա” գեղեցկության սրահը մոտ 15 տարի մատուցում է վարսահարդարման, դիմահարդարման և մատնահարդարմաև բարձրակարգ ծառայություններ:

 

Գեղեցկության սրահի բժիշկ-կոսմետոլոգն առաջարկում է մաշկի խնամքի մի շարք տարբերակներ` ավանդական, վակուումային, խորը մաքրում, դեմքի մերսում, բնական ծագման դիմակներ, կորեակների մաքրում:

 

“Սոֆիա”-ում ժամանակն անէանում է, քանզի հաճախորդներն այստեղից դուրս են գալիս անհամեմատ երիտասարդացած, առավել գեղեցկացած և անթերի արտաքինով: Այստեղ կարելի է դիմել տարիքային կամ դիմախաղային կնճիռների հարթեցման միջոցին: Առաջարկվող ծառայությունների թվում են նաև շրթունքների և հոնքերի տատուաժը, գունավոր տատուն, հոնքերի ձևավորումը, բնական մազերից պատրաստված թարթիչների արհեստական աճեցումն ու խնամքը, մարմնի բիոէպիլյացիան և այլն:

 

Գեղեցկության սրահի հմուտ վարսահարդարները լուծում են տալիս մազերի հետ կապված ցանկացած խնդրի: Առավել համարձակ հաճախորդներին առաջարկվում են կրեատիվ սանրվածքներ:

 

Մատնահարդարման բաժնի ծառայությունները ներառում են մանիկյուր, պեդիկյուր, եղունգների ահեստական երկարեցում, մշակում և ձևավորում:

 

“Սոֆիա”-ի գնացուցակը բավական մատչելի է, ինչի շնորհիվ գեղեցկության սրահի այցելուների շարքերը համալրում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:

Տեսակ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ

Վարսահարդարում
• Մազերի ուղղում
• Մազերի գունաբացում
• Ներկում
• Կտրվածք
• Հարդարում
• Վնասված մազերի երկարեցում
• Առօրյա և հարսանեկան սանրվածքներ

Դիմահարդարում
• Ամենօրյա, երեկոյան և հարսանեկան դիմահարդարում

Կոսմետոլոգիա
• Դեմքի և մարմնի խնամք
• Բիոէպիլյացիա

  

Վճարման միջոց

Կանխիկ

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 520 - 112

Բջջ.`

(+374-91) 905 - 191

(+374-93) 905 - 192

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 18

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի – Կիրակի, 10:00 – 20:00