Բաժիններ
Find

“SPEAKEASY” կոկտեյլ բար

“SPEAKEASY”-ն Երևանում իր տեսակի մեջ միակ կոկտեյլ բարն է: Այն գործում է 2010 թվականի հունվարի 1-ից: Հարմարավետ կահավորանքը, բարի յուրօրինակ դիզայնը, մեղմ լուսավորությունը, առույգացնող երաժշտությունը ստեղծում են ժամանցի հաճելի մթնոլորտ:

 

“SPEAKEASY”-ում կարելի է ունկնդրել ջազ, բլյուզ, ռոք, լատինոամերիկյան և այլ ոճերի երաժշտություն` կենդանի կատարումներով: Կոկտեյլ բարում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ երեկոներ և այլ հետաքրքիր միջոցառումներ: Դրանց ժամանակացույցին կարելի է ծանոթանալ “SPEAKEASY”-ի Facebook-յան էջում:

 

Միջազգային որակավորում ունեցող հմուտ բարտենդերները այցելուներին առաջարկում են զանազան խմիչքների, էկզոտիկ և ավանդական կոկտեյլների բազմազան տեսակներ: Դրանց թվում առանձնահատուկ ուշադրության են արժանի “MANHATTAN”, “RAMOS FIZZ”, “TOMMY’S MARGARITA” և միջազգային ճանաչում ստացած այլ կոկտեյլներ:

 

Բարի ճաշացանկն ընդգրկում է ծովամթերք, համբուրգերներ, տապակած բանջարեղեն և այլ ուտեստներ: Մշտական հաճախորդների համար այստեղ արտոնյալ պայմաններ են ստեղծվում. նրանցից յուրաքանչյուրը կոկտեյլ բարում ունի իր ստորագրությամբ անվանական աթոռ կամ գարեջրի սեփական բաժակ:

 

“SPEAKEASY” կոկտեյլ բարում անցկացրած ժամանակը դառնում է անմոռանալի բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են ինքնատիպ երեկոներ, բարձրաճաշակ երաժշտություն և էկզոտիկ ըմպելիքներ:

Տեսակ

Կոկտեյլ բար

Խոհանոց

Ամերիկյան

Բար

Խմիչքներ, կոկտեյլներ

Իդեալական է

Թեմատիկ երեկոները և զանազան հետաքրքիր միջոցառումները “SPEAKEASY” կոկտեյլ բարը դարձնում են տպավորություններով լի ժամանցի կատարյալ վայր:

Հատուկ առաջարկ

“SPEAKEASY” կոկտեյլ բարն իր այցելուներին պարբերաբար մատուցում է հաճելի անակնկալներ. օրինակ` անվճար հյուրասիրություն:

Առանձնահատկություններ

• “SPEAKEASY” կոկտեյլ բարն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում
• երաժշտության կենդանի կատարումներ

Երաժշտություն

Ջազ, բլյուզ, ռոք, լատինո

Հագուստ

Մուտքը սպորտային հագուստով ցանկալի չէ

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“SPEAKEASY” կոկտեյլ բարն առաջարկում է օգտվել բարի և խոհանոցի ողջ տեսականուց 10% զեղչով:

Կապ

Հեռ.`

(+374-10) 50 01 55

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6

Էլ.հասցե`

speakeasy@speakeasy.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 18:00-03:00