Բաժիններ
Find

“Ստոպ” ակումբ

“Ստոպ” ակումբը Երևանի ժամանցային այն վայրերից է, որտեղ կարելի է մոռանալ առօրյա հոգսերի մասին ու հաճելի ժամանակ անցկացնել: Յուրաքանչյուր այցելու այստեղ ջերմ ընդունելության է արժանանում:

 

“Ստոպ”-ում ելույթ են ունենում ջազ, ռոք, բլյուզ, սոուլ, քանթրի, շանսոն և այլ երաժշտական ուղղությունների երաժիշտներ: Ակումբը ժամանակի ընթացքում վերածվել է արվեստի յուրատեսակ կենտրոնի. այստեղ պարբերաբար կազմակերպվում է հայ ժամանակակից նկարիչների և լուսանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես–վաճառք, ցուցադրվում են հազվագյուտ ֆիլմեր, որոնք հիմնականում արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող տաղանդավոր մարդկանց մասին կինոնկարներ են:

 

Ակումբում անցկացվում են հատուկ խաղի երեկոներ` “մաֆիա”, “մարիաժ”, “ինչ, որտեղ, երբ” խաղերի սիրահարների համար: “Ստոպ”-ում անցկացրած ժամանակը կարելի է նաև համեղ դարձնել` հայկական և մի շարք այլ ազգերի խոհանոցների ուտեստները ճաշակելով: Ակումբի մուտքը դիմանցումով է: Այստեղ հյուրընկալվում են երաժշտության կենդանի հնչողության, արվեստի և ինտելեկտուալ հանգստի սիրահարները: 

Տեսակ

Երաժշտական ակումբ
 

Կապ

Հեռ.`

(+374-10) 56 07 80

Կայք`

Էլ.հասցե`

info@stopclub.am