Բաժիններ
Find

«Թավա» պանդոկ

2013 թ. ապրիլից Երևանի կենտրոնական` Թումանյան և Նալբանդյան փողոցների հատման վայրում գործում է շատ հետաքրքիր ու առանձնահատուկ մի հացատուն: «Թավա»-ում իրենց հատկապես հիանալի կզգան այն մարդիկ, ովքեր սիրում են համեղ սնվել, նախընտրում են հին հայկական ավանդական,տնական, ինչու ոչ նաև արևելյան (մասնավոապես արաբական) ուտեստներ:

 

Գողտրիկ միջավայր ապահովող հացատան անունն արդեն հուշում է, որ այստեղ ուտելիքները հիմնականում թավաներով են հրամցվում այցելուներին (օրինակ՝ խորովածի թավա, ղավուրմայի թավա, ձվով թավա, տժվժիկի թավա և այլն):

 

Ձեզ համար կպատրաստեն, ախորժաբեր քաբաբի ու խորովածի բազում տեսականիները, հին հայկական բաղադրատոմսերով: «Թավա»-ում կարող եք փորձել նաև հայկական անուշահամ խաշլամա, Խարբերդի բաղադրատոմսով պատրաստված քյուֆթա, որը կմատուցվի նրբահամ մածունով: Հետաքրքիր է հատկապես Եդեսիայի քյուֆթան, որն ունի ճիշտ այն անուշ համը, ինչպիսին ուտում էին մեր պապերն ավելի քան հարյուր տարի առաջ:

 

Եթե անգամ այսքանը Ձեզ չի բավարարի, ապա կարող եք համտեսել լեզվի խորտիկներ, տժվժիկ և յուրահատուկ ձևով պատրաստված տավարի ուղեղ, հավի թևիկների անուշաբույր խորոված կամ էլ պանրով քաբաբ, որն առաջին անգամ հրամցվել է հենց «Թավա» հացատանը:Մշտապես առկա ու թարմ ,քսանից երեսուն տեսակ, տաք ուտեստները փորձելու համար մեկանգամյա հախաճումը Ձեզ հաստատ չի բավականացնի....

 

Այստեղ գործում է նաև արաբական ընտիր խոհանոց. թաբուլեն, մութաբալը, հումմուսն ու ֆալաֆելի աղցանը Ձեզ կտեղափոխեն Արևելքի կախարդական խոհանոց:

 

Շուրջ վեց ամիս իր դռները հաճախորդների առջև բացած «Թավա» հացատունը առանձնանում է ոչ միայն իր՝ քիմք շոյող կերակրատեսակներով, այլև յուրահատուկ ու թեմատիկ կահավորմամբ: Ներքին ինտերիերն ըստ հին հայկական ոճի է հարդարված: Հացատանը հիմնականում հնչում է հայկական աշուղական երաժշտություն: Պատերին կախված բազմատեսակ մեծ ու փոքր թավաներն էլ հյուրին ավելի են տրամադրում համեղ կերուխումի, իսկ հին հայկական թեմաներով պատկերներն ու գունային լուծումներն ամբողջացնում են ոճային նրբագեղությունը:

 

«Թավա» հացատան տարածքը բազմատեսակ է. կան երկու գեղեցիկ կահավորված առանձին սենյակներ՝ մտերմիկ ու կոլեկտիվ ճաշկերույթների համար, կենտրոնական ընդարձակ սրահ՝ փոքրիկ միջոցառումներ ու ծննդյան տոներ նշելու համար, և կիսաբացօթյա սրահ՝ընկերներով համեղ գարեջուր ըմպելու ու հաճելի ժամանակ անցկացնելու համար:

 

Հացատանը շուտով կգործի նաև տեղում պատրաստվող թարմ աղցանների բարը, որը կլինի հերթական հետաքրքիր նորարությունն այստեղ: Ի դեպ, սյստեղ կարող եք նախօրոք սեղան պատվիրել Ձեր համար ցանկալի կերակրատեսակներով:

 

«Թավա»-ում Ձեզ կհյուրասիրեն բազմաժանր ու բազմատեսակ ճաշացուցակից որոշ ուտեստներ ու խմիչքներ, որպեսզի հնարավորություն ունենաք հենց տեղում ծանոթանալու ինքնատիպ ուտեստի համին ու հոտին:

 

«Թավա» հացատուն կարող եք հաճախել ընտանիքով, ընկերներով կամ էլ կոլեկտիվով: Այստեղ Ձեր ժամանցը կարող են դարձնել համեղ և անմոռանալի:

Տեսակ

Պանդոկ

Խոհանոց

Հայկական, արևելյան (արաբական)

Իդեալական է

«Թավա» հացատուն կարող եք այցելել կոլեկտիվ խմբերով, ընտանիքով, ընկերներով փոքրիկ միջոցառումներ կամ ծննդյան մտերմիկ տոներ նշելու համար

Առանձնահատկություններ

Հացատունն առաջարկում է համեղ ճաշատեսակների, խորովածների, քաբաբների, ինչպես նաև տաք ուտեստների լայն ընտրանի

Առաքում

Գործում է առաքման ծառայություն

Վճարման միջոց

Կանխիկ  և  վճարային քարտերով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 584343

Բջջ.`

(+374-55) 584343

Հասցե`

ՀՀ, Երևան, Նալբանդյան 23

Աշխ. ժամեր`

Ամեն օր 12:00-23:00