Բաժիններ
Find

“Թելեր” խանութ-սրահ

Բազմագույն բնական ու արհեստական թելեր, շյուղեր, ասեղներ, հելյուններ, գործվածքի և կարուձևի համար նախատեսված այլ պարագաներ: Նշված մեծ ու որակյալ տեսականուց կարող եք օգտվել մոտ 12 տարվա պատմություն ունեցող Թելեր խանութ-սրահների ցանկացած մասնաճյուղից:

 

“Թելեր” խանութն իր հաճախորդներին առաջարկում է բրդյա նուրբ և չծակող այնպիսի թելեր, ինչպիսիք են մերի նոսիի, լամայի, քաշմիրի տեսականին: Կարող եք ձեռք բերել նաև ակռիլ, պոլիամիտ, վիսկուս, դրալոն, մուլինե DMC և այլն:

 

Այստեղ հաճախորդները կգտնեն անգամ հազվագյուտ հանդիպող թելեր՝ նախատեսված գորգերի, կարպետների, խաչագործվածքների, հելյունագործության, մակրամեի համար: Թելերի տեսականուց բացի, կարող եք ձեռք բերել նաև գործվածքի տարբեր հավաքածուներ:

 

“Թելեր” խանութում սեղմ ժամկետներում ընդունվում են ցանկացած բարդության գործվածքի պատվերներ տարբեր տարիքի ու սեռի ներկայացուցիչների համար` շորեր, գլխարկներ, շարֆեր, բլուզներ և այլն:

 

Բարեհամբյուր վերաբերմունքից ու ջերմ սպասարկումից բացի, խորհրդատու վաճառողուհիները յուրաքանչյուր այցելուի հմտորեն կմատուցեն թելերի ողջ տեսականին` թույլ չտալով “խճճվել” ընտրության դժվարին հարցում: Այցելուները այստեղ իրենց նախընտրած թելի որակը կարող են գնահատել նմուշ-գործվածքի վրա:

 

Յուրահատկությունը գնահատող կանայք ու աղջիկներն այսուհետ կարող են կրել իրենց իսկ ձեռքերով ու ճաշակով ստեղծված ապարանջաններ, վզնոցներ, մատանիներ և սեփական ոճը ընդգծող այլ զարդեր: Խանութ-սրահի տեսականին լրացնում են նաև յուրօրինակ ու գեղեցիկ աքսեսուարներ, փուլեր, բնական քարեր, կաշվե պարաններ և այլն:

Տեսակ

Թելերի խանութ-սրահ

Տեսականի

● բնական ու ոչ բնական թելեր
● աքսեսուարներ
● կոճակներ
● բնական քարեր և այլն

Ընթացիկ զեղչ

Մեծաքանակ գնումների դեպքում սպասվում են անակնկալ զեղչեր:

Վճարման միջոց

Կանխիկ, փոխանցումով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

FIND քարտատերերը “Թելեր” խանութ-սրահից կարող են օգտվել 5-10% զեղչով:

Մաշտոց

Հեռ.`

(+374 10) 53 70 01

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 8

Էլ.հասցե`

hslogistcsltd@gmail.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ` 10.00-19.00, կիրակի` 11.00-18.00

Բաղրամյան

Հեռ.`

( +374 10) 27 16 07

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 85

Կոմիտաս

Հեռ.`

(+374 10) 22 61 31

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 3