Առօրյա հոգսերից կտրվելու, բացասական լիցքերից ազատվելու և, իհարկե, հաճելի ժամանակ անցկացնելու համար “Tom Collins” FREE HOUSE -ն առաջարկում է օրվա ավարտն անցկացնել ուրախ ու միևնույն ժամանակ հաճելի մթնոլորտում: Այն իր հյուրընկալ դռներն է բացել 2013 թվականի փետրվարի 15-ից:
Բարձրաճաշակ երաժշտությամբ, հաճելի միջավայրով ու բարձրակարգ սպասարկմամբ աչքի ընկնող FREE HOUSE–ը կդառնա յուրաքանչյուր այցելուի սիրված ժամանցի վայրը: “Tom Collins”-ի երկու սրահներն առանձնանում են ինքնատիպ փայտե ինտերիերով: Այստեղ կարող եք գտնել հայտնի մարդկանց ոչ այդքան հայտնի յուրահատուկ նկարները:
“Tom Collins” FREE HOUSE -ի լայնածավալ ձայնադարանը ռոքի, բլյուզի, ռեգի, ռոքենռոլի, ջազի և այլ ոճի երաժշտության սիրահարներին հնարավորություն է ընձեռում վայելել սիրված երգիչների ինչպես հին, այնպես էլ նոր ու ժամանակակից կատարումները: Ուրբաթ օրերին հնչում է նաև կենդանի երաժշտություն` հայտնի խմբերի կատարմամբ:
Լավ երաժշտությունից բացի, FREE HOUSE -ն իր հաճախորդներին է առաջարկում հմուտ խոհարարների կողմից պատրաստված տարատեսակ աղցաններ, տաք ուտեստներ, ինչպես նաև արագ սննդի մեծ տեսականի, որոնք համալրվում են “Tom Collins”-ի հատուկ բաղադրատոմսով պատրաստված ուտեստներով: Այս ամենը կարող եք համտեսել բազմատեսակ հյութերով, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներով: Վիսկիի սիրահարները կարող են ընտրություն կատարել մոտ 20 տեսակ վիսկիների ընտրանուց:
Այստեղ հաճախակի անց են կացվում ծննդյան միջոցառումներ, կորպորատիվ հանդիպումներ, իսկ խարիզմատիկ անձանց համար նաև հարսանեկան արարողություններ:
“Tom Collins” -ում շաբաթվա ընթացքում կազմակերպվում են խեցգետնի, տաք գինու, հայկական ու ֆրանսիական շամպայնների և մի շարք այլ հետաքրքիր օրեր, որոնք հաճախորդների համար արդեն իսկ դարձել են ավանդական: