Բաժիններ
Find

“Տրանսաէրո” ավիաընկերություն

Ռուսական “Трансаэро” ավիաընկերության Հայաստանյան միակ պաշտոնական ներկայացուցչությունը գործում է 2012 թվականի հունիսից: Ընկերությունն առաջարկում է Երևան-Մոսկվա և Մոսկվայից աշխարհի տարբեր ուղղություններով չվերթներ, որոնք իրականացվում են Բոինգ 747, 777, 767, 737, Տու-214 և Էյրբաս տիպի 95 օդանավերով: Դրանք պարտադիր տեխզննում են անցնում յուրաքանչյուր թռիչքից առաջ, ինչն ապահովում է ուղևորների անվտանգ թռիչքն ու վայրէջքը: Իմպերիալ, բիզնես, պրեմիում, էկոնոմ և տուրիստական` ահա այն հինգ դասի ավիատոմսերը, որոնք վաճառվում են ավիաընկերությունում:

 

“Տրանսաէրո”-ն Հայաստանի միակ ավիաընկերությունն է, որն առաջարկում է իմպերիալ դասի ավիատոմսեր: Այս դասը նախատեսված է ինչպես գործարար, այնպես էլ հարմարավետ ու արտոնյալ պայմաններով թռիչքը կարևորողների համար: Իմպերիալ դասի սրահի բազկաթոռ-նստատեղերը հեշտությամբ վերածվում են ընդարձակ մահճակալի, ուղևորներին տրամադրվում է ռուսական հայտնի “Պուշկին կաֆե” ռեստորանի ճաշացանկից օգտվելու, սեփական մենեջեր ունենալու, “Բուլգարի” ֆիրմայի գիշերազգեստ ստանալու հնարավորություն, մինչ օդանավակայան, այնուհետև վայրէջքից հետո դիմավորման և դեպի հյուրանոց ուղեկցության ծառայություն:

 

Տուրիստական դասի ավիատոմսերը համեմատաբար մատչելի են և առավել հարմար հաճախակի շրջագայողների համար:

 

“Տրանսաէրո”-ն վայելում է երկնային տրանսպորտով ճամփորդությունը նախընտրողների վստահությունը: Մեծ քանակությամբ հաճախորդներ մշտապես օգտվում են ավիաընկերության ծառայություններից: Դա էլ դարձել է խթան հաճախակի իր ծառայություններից օգտվողների համար ստեղծելու  “Տրանսաէրո արտոնություն” ծրագիրը: Հարկավոր է միայն գրանցվել ու ստանալ “Արտոնության քարտ”: Ամեն անգամ տոմս գնելիս, այնուհետև թռիչքի ավարտից հետո քարտատերը ստանում է միավորներ, որոնցով հետագայում ստանում  է անվճար ավիատոմս:

 

Ավիաընկերության առանձնահատկություններից է նաև Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթը, որն առավելագույնս հարմարեցված է ԱՄՆ մեկնողների ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու սկզբունքին: Մոսկվայում ԱՄՆ մեկնող ուղևորը թռիչքին սպասում է ընդամենը 1 ժամ 15 րոպե` ընդունված 5-10 ժամի փոխարեն:

 

Ընկերության հմուտ և բանիմաց անձնակազմը, բազմամյա փորձառություն ունեցող օդաչուներն ամեն տարի վերապատրաստում են անցնում ռուսական “Տրանսաէրո”-ի ուսումնական կենտրոնում: Ընկերությունը միջազգային փորձագիտական խմբի կողմից բազմիցս արժանացել է բարձր գնահատականների` աշխատանքի գերազանց կազմակերպման ու բարձր մակարդակով իրականացման համար: “Տրանսաէրո”-ի ապահով օդանավերի, բարձրակարգ ծառայությունների և ուղևորի համար ստեղծված զանազան հարմարավետությունների շնորհիվ, հաճախ հոգնեցուցիչ չվերթները դառնում են հաճելի և հետաքրքիր:   

Տեսակ

Ավիաընկերություն

Գործունեություն

Ավիատոմսերի վաճառք, փոխադրումների իրականացում

Ավիատոմսեր

“Տրանսաէրո”-ն առաջարկում է իմպերիալ, բիզնես, պրեմիում, տուրիստ և էկոնոմ դասի ավիատոմսեր

Չեղարկում/Վճարում

Ընկերության երկու գրասենյակներում էլ կարելի է փոխել “Տրանսաէրո”-ից ձեռք բերած տոմսի ամսաթիվը, ինչպես նաև հարկ եղած դեպքում հետ վերադարձնել այն

Ընթացիկ զեղչ

• Երկուսից տասներկու տարեկան երեխաների համար ավիատոմսերը վաճառվում են 50% զեղչով:

• Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունների աշխատակիցների համար գործում է զեղչային ճկուն համակարգ

Առանձնահատկություններ

• “Տրանսաէրո”-ի առաջարկած տոմսերն անհամեմատ մատչելի են:  

• Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթից առաջ ուղևորն իր ուղեբեռը հանձնում է “Զվարթնոց” օդանավակայանում և այն ստանում արդեն Լոս Անջելեսի օդանավակայանում: Նույն մեխանիզմը գործում է Լոս Անջելեսից վերադառնալիս:

• Մինչև երկու տարեկան երեխաներին տրվում է անվճար տոմսով ճանապարհորդելու բացառիկ հնարավորություն:

• Ընկերության ողջ աշխատակազմն ամենամյա վերապատրաստում է անցնում “Տրանսաէրո”-ի ուսումնական կենտրոնում: Աշխատակիցներից յուրաքանչյուրին տրվում է հատուկ սերտիֆիկատ` ռուսական “Տրանսաէրո”-ի կողմից:

• Հայաստանում իմպերիալ դասով ճանապարհորդելու հնարավորություն ընձեռում է միայն “Տրանսաէրոն”

Ինտերնետ

“Տրանսաէրո”-ի ինքնաթիռներում կա ինտերնետ կապ (Wi-Fi)

Վճարման միջոց

Կանխիկ

 

Գլխավոր գրասենյակ

Հեռ.`

(+374-60) 488080

(+374-60) 400303

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 54

Կայք`

Էլ.հասցե`

unarmenia@transaero.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-ուրբաթ, 10:00-18:00, շաբաթ` 10:00-17:00

“Զվարթնոց” օդանավակայանի գրասենյակ

Հեռ.`

(+374-60) 373030

Հասցե`

ՀՀ, ք. Երևան “Զվարթնոց օդանավակայան”

Աշխ. ժամեր`

Բացվում է գրանցումից (регистрация) երեք ժամ առաջ, փակվում է թռիչքից մեկ ժամ անց