Բաժիններ
Find

“Վերոնա” կարաոկե ակումբ

“Վերոնա” համալիրը հիմնադրվել է 2005 թվականին: Երկհարկանի շինությունը մեկտեղել է ութ կինոսրահ, կարաոկե ակումբ, ռեստորան, սրճարան-բար և բացօթյա սրճարան:

 

Չորս մեծ էկրան և հարուստ երգացանկ` այս ամենը կարելի է գտնել “Վերոնա”-ի կարաոկե ակումբում: Մուտքն այստեղ զույգերով է: Վճարը սահմանված է միայն արական սեռի ներկայացուցիչների համար` 1500 դրամ: Այստեղ հաճախ են անցկացվում ծննդյան տարեդարձի տոնախմբություններ: Հյուրերի ցանկության դեպքում “Վերոնա” համալիրը հրավիրում է միջոցառման վարող: Շուտով նախատեսվում է նաև մեծ նվեր-անակնկալ կարաոկեի բոլոր այցելուներին. շոու-ծրագրի ընթացքում այստեղ ելույթ են ունենալու հայ երգիչներն ու երգչուհիները:

 

Ամեն շաբաթ ժամը 20:00-ից այստեղ կարող եք մասնակցել լատինո երեկոյի, որտեղ հմուտ պարուսույցները կտրամադրեն անվճար խորհրդատվություն` պարի հիմնական շարժումների ու կատարման տեխնիկայի վերաբերյալ: Երեկույթի լավագույն պարողը ստանում է լատինո պարերի անվճար մեկամսյա ուսուցման հնարավորություն:

 

Առաջին հարկում գտնվող սրճարան-բարում և ռեստորանում կարելի է համտեսել հայկական, եվրոպական, վրացական խոհանոցների լավագույն ուտեստներից, ինչպես նաև ոգելից ու ոչ ալկոհոլային ըմպելիքների բազմազան տեսականուց: “Վերոնա”-ն առաջարկում է նաև դեղձի, նռան, բալի, բանանի, սեխի, ձմերուկի, կոկոսի և այլ համերով նարգիլե:

 

Համալիրի մեծ էկրանները հիմնականում ցուցադրում են երաժշտական տեսահոլովակներ կամ նորաձևություն: Սակայն սպորտային կարևորագույն իրադարձությունների օրերին, այցելուների մեծամասնության ցանկությամբ կարելի է դիտել նաև ֆուտբոլային հանդիպումներ, օլիմպիական խաղեր:

 

“Վերոնա” համալիրում մշտապես տիրում է ջերմ մթնոլորտ, առաջարկվում են բարձրակարգ ու բազմազան ծառայություններ, ինչի օգնությամբ անմոռանալի են դառնում համալիրում անցկացրած ժամերը:

Տեսակ

Կարաոկե ակումբ

Խոհանոց

Հայկական, եվրոպական, վրացական

Հատուկ առաջարկ

Անակնկալ նվեր է սպասվում բոլոր նրանց, ովքեր “Վերոնա” համալիրի կարաոկե ակումբ կայցելեն երկու անգամ:

Առանձնահատկություններ

Ծննդյան տոներին “Վերոնա”-ն նվեր է մատուցում հոբելյարին` տորթի, շամպայնի, երգի և այլ հաճելի անակնկալների տեսքով:

Ավտոկանգառ

“Վերոնա” համալիրին կից գործում է ապահով ավտոկանգառ:

Ավտոկանգառ

Գործում է Wi-Fi ինտերնետ

Հագուստ

Մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Մուտք

Դիմանցումով

Ընթացիկ զեղչ

“Վերոնա” համալիրի մշտական հաճախորդներին տրամադրվում են զանազան զեղչեր

Վճարման միջոց

Կանխիկ և վճարային քարտով

 

Կապ

Հեռ.`

(+374-10) 58 62 58

(+374-10) 51 66 00

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Աբովյան 38

Կայք`

Էլ.հասցե`

Verona-cafe-bar@mail.ru

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 13:00-02:00