Բաժիններ
Find

“Villa Delenda” հյուրանոց

Հոգ Ընտանիքին” Հիմնադրամը 2001 թվականից իրականացնում է բարեգործական ծրագրեր: Հիմնադրամի գլխավոր նպատակը երիտասարդներին օտար լեզուների, արվեստի, արհեստի և այլ բնագավառների վերաբերյալ գիտելիքների փոխանցումն է: Ուսման ընթացքում օգտագործվող գրականությունը տրամադրում են հիմնադրամի գրադարանները, որոնցից կարող են օգտվել նաև բոլոր ցանկացողները: “Հոգ Ընտանիքին” Հիմնադրամում գործում է գրական ակումբ, որի անդամների համար պարբերաբար կազմակերպվում են իսպաներեն և իտալերեն լեզուներով քննարկումներ:

 

“Հոգ Ընտանիքին” Հիմնադրամի գործունեության շրջանակներն ընդգրկում են նաև “Villa Delenda” և “Villa Ayghedzor” հյուրանոցների գործունեությունը Երևանում, ինչպես նաև “Villa Kars” հյուրանոցը` Գյումրիում: 

 

“Villa Delenda” հյուրանոցը ձևավորված և կահավորված է հայկական ազգային շնչով: Այստեղ սենյակ պատվիրելիս պետք է նախ մտածել` հանգրվանել Էրեբունիում, Դվինում, Անիում, թե մեկ այլ քաղաքում. “Villa Delenda”-ի սենյակները համարների փոխարեն կրում են պատմական Հայաստանի քաղաքների անունները:

 

“Single”, “Double”, “Triple”, “Quad” դասի 8 համարներն ապահովված են ջեռուցման, օդափոխման, օդորակման համակարգերով, մինի բարով, արբանյակային հեռուստատեսությամբ, Wi-Fi ինտերնետով, հեռախոսակապով, սանիտարահիգիենիկ միջոցներով, և այլն:

 

Առաջին հարկում ընդունարանն է, որտեղ ցուցահանդես-վաճառքի են հանված Սպիտակ քաղաքի “Վերածնունդ արվեստի դպրոց-ի սաների և ուսուցչուհիների ձեռքի աշխատանքները` կերամիկայից նռները, բաժակները, ափսեները, հայկական զարդանախշերով ամանորյա տոնածառը:

 

Հյուրանոցի ճաշասրահը նախատեսված է 18-20 հոգու համար: Երկրորդ հարկում գործում է հանգստի սենյակը, որտեղ հյուրերը կարող են զբաղվել ընթերցանությամբ, անցկացնել հանդիպումներ կամ մասնակցել գրական քննարկումների:

 

Այստեղ կարելի է համար ամրագրել օրվա ցանկացած ժամին` “Villa Delenda” հյուրանոցի ինտերնետային կայքէջի միջոցով:

 

“Villa Delenda”-ի ջերմ մթնոլորտը, բարձրորակ ծառայություններն ու սպասարկումը հյուրերի համար ստեղծում են հարմարավետության և հանգստի զգացողություն:

Տեսակ

Հյուրանոց

Ծառայություններ

• ավտոմեքենայի տրամադրում
• միկրոավտոբուսների տրամադրում` վարորդով
• տուրերի կազմակերպում ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարածքում
• լվացքատան ծառայություն
• սենյակային սպասարկում և այլն

Առանձնահատկություններ

• մինչև յոթ տարեկան երեխաների համար հյուրանոցն անվճար է

• ամրագրման գումարը ներառում է նաև նախաճաշը

• 24-ժամյա անվտանգության ծառայություն

• անվճար գրադարան 

Գրանցում

13:00-ից հետո

Մեկնում

Մինչև 11:00

Հավելյալ մահճակալների տրամադրում

Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է հավելյալ մահճակալ կամ օրորոց

Ընտանի կենդանիներ

Չի թույլատրվում

Ինտերնետ

Անվճար Wi-Fi ինտերնետ հյուրանոցի տարածքում և սենյակներում

Ընթացիկ զեղչ

Մշտական այցելուներին տրամադրվում են զանազան զեղչեր

Վճարման միջոց

Կանխիկ և բանկային փոխանցումով

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

Հյուրանոցային համալիրն առաջարկում է օգտվել 5% զեղչից:

Villa Delenda

Հեռ.`

(+374-10) 56 11 56

(+374-10) 54 56 97

Բջջ.`

(+374-93) 54 82 25

Ֆաքս`

(+374-10) 58 45 74

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Եզնիկ Կողբացի 22

Էլ.հասցե`

info@villadelenda.com

family@arminco.com

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-շաբաթ, 09:00-20:00 կիրակի, 09:00-18:00

Villa Ayghedzor

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Այգեձոր 23

Villa Kars

Հասցե`

ՀՀ, ք. Գյումրի, Ռուսթավելի և Աբովյան փողոցների խաչմերուկ