Բաժիններ
Find

“Վիոլեթ” խանութ-սրահ

Վիոլեթ” խանութ-սրահը հիմնադրվել է 2006 թվականին: Այստեղ կարելի է գտնել այն ամենն, ինչի օգնությամբ ջերմության ու հարմարավետության մթնոլորտ է ստեղծվում տանը, աշխատավայրում և այլուր:

 

Խանութ-սրահի տեսականին աչքի է ընկնում իր բազմազանությամբ` ճենապակյա սպասք, կերամիկական և փայտե ծաղկամաններ, մոմակալներ, հոտավետ յուղեր, մոմեր և այլն:

 

IVV”, “Porsel”, “Herdmar”, “Mepra”, “UMBRA” և մի շարք այլ հայտնի ապրանքանիշերի նրբաճաշակ և որակյալ տեսականի է ներկայացնում “Վիոլեթ” խանութ-սրահը: Պարբերաբար թարմեցվող տեսականին ներմուծվում է Իտալիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից:

 

“Վիոլեթ”-ի ոսկեզօծ և արծաթագույն դանակների, պատառաքաղների հավաքածուները զարդարված են նախշերով ու “Swarovski” քարերով:

 

Առանձնահատուկ է “Mepra” ապրանքանիշի սկավառակ-ափսեն, որը նախատեսված է սննդի ջերմաստիճանը մինչև մեկ ժամ անփոփոխ պահպանելու համար: Ցանկության դեպքում սկավառակը հնարավոր է տաքացնել կամ սառեցնել, այնուհետև տեղադրել թափանցիկ ափսեի տակ:

 

Խանութ-սրահի խորհրդատու-վաճառողուհիները հարկ եղած դեպքում օգնում են ընտրության հարցում, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն են տրամադրում յուրաքանչյուր ապրանքատեսակի ճիշտ օգտագործման կանոնների մասին:

 

“Վիոլեթ”-ը հարուստ է մոմերի մեծ տեսականիով: Այստեղ կարելի է ձեռք բերել արջուկի, զանգակի, սնկի, լուսամփոփի տեսքով մոմեր: Դրանք կարող են յուրահատուկ նվեր դառնալ սիրելիի կամ ընտանիքի անդամների համար: Կան նաև բազմագույն ու հոտավետ մոմեր, որոնք ունեն մանդարինի, դարչինի, վանիլինի, խնձորի, թեյի հոտեր:

 

“Վիոլեթ”-ում իրենց գնորդին են սպասում նաև ամանորյա յուրատեսակ աքսեսուարները` սահնակով, ուրախ տոնածառով և տոնական նվերների համար նախատեսված գուլպա- տուփերով” ձմեռ պապիկները:

 

Խանութ-սրահի ապրանքատեսականին համալրում են հարսանեկան և այլ հանդիսությունների համար նախատեսված լուսանկարների ալբոմներ, պատի օրիգինալ ժամացույցներ` եզակի դիզայնով լուսամփոփներ, զարդատուփեր, հուշանվերներ և այլ ինքնատիպ իրեր:

Տեսակ

Խանութ-սրահ

Տեսականի

• ճենապակյա սպասք
• ճաշի սպասք
• թեյի սպասք
• սուրճի սպասք
• լուսամփոփներ
• հուշանվերներ
• զարդատուփեր
• հոտավետ մոմեր
• հոտավետ յուղեր
• ալբոմներ
• նկարի շրջանակներ
• հովհարներ և այլն

Հատուկ առաջարկ

 “Վիոլեթ” խանութ-սրահում կարող եք ձեռք բերել “IVV” ապրանքանիշի ձեռքի աշխատանքի եզակի սպասք:

Ընթացիկ զեղչ

Խանութ-սրահից 200.000 դրամի չափով գնումներ կատարելու դեպքում տրամադրվում է մշտական 10% զեղչի քարտ:

Վճարում/չեղարկում

“Վիոլեթ” խանութ-սրահն իր այցելուներին հնարավորություն է տալիս երկու շաբաթվա ընթացքում գնված ապրանքը փոխանակելու մեկ ուրիշով:

Ապրանքանիշ

• IVV
• Porsel
• Herdmar
• Mepra
• UMBRA
• LSA
• Mascagni
• Gipar և այլն

Վճարման միջոց

Կանխիկ, վճարային քարտով և բանկային փոխանցումով

 

Տերյան փող.

Հեռ.`

(+374-10) 522349

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Տերյան 83

Էլ.հասցե`

info@violet.am

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:30-20:30

Մաշտոցի պող.

Հեռ.`

(+374-10) 535672

Հասցե`

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 48

Աշխ. ժամեր`

Երկուշաբթի-կիրակի, 10:30-20:30