Բաժիններ
Find

“Հրաշքների երկիր” մանկական սրճարան

Արդեն 10 տարի է, ինչ “Հրաշքների երկիր” մանկական սրճարանն իր փոքրիկ ու մեծ բարեկամներին անմոռանալի տոն է պարգևում` հնարավորություն ընձեռելով իր հյուրընկալ հարկի տակ նշել ինչպես ծննդյան, մկրտության արարողությունները, այնպես էլ զանազան այլ տոներ:

Բավական է միայն բացել կախարդական դռնակը և իսկույն կհանդիպեք սիրված հեքիաթների հերոսներին` Մինի և Միկի մկնիկներին,  Դեյզի ու Դոնալդ բադիկներին ու բազմաթիվ այլ հայտնի ու սիրված հերոսների:

“Հրաշքների երկիրը” առանձնանում է իր ծրագրով. միայն այստեղ են երեխաները դառնում բեմականացված հեքիաթի հերոսներ: Ուրախ ու զվարճալի խաղերի ընթացքում ընտրվում են արքայազնն ու արքայադուստրը, ծաղիկների թագուհին, անտառային փերիները, ինչպես նաև այլ հերոսներ, որոնք կերպարանափոխվելով կմարմնավորեն հեքիաթային կերպարներ ու հանդես կգան բեմում ինչպես իրական փոքրիկ դերասաններ:

Ուսուցողական ու թիմային խաղերի միջոցով երեխաների մոտ զարգացվում է ուշադրությունը, զգոնությունը, արագաշարժությունն ու թիմային ոգին:

Թատերականացված, երաժշտական խաղերն ու փոքրիկ ներկայացումները, ծաղրածուների հնարքները, նպատակային ու թեմատիկ միջոցառումերը կերջանկացնեն ոչ միայն փոքրիկներին, այլև նրանց ծնողներին, տատիկներին ու պապիկներին, քանի որ այստեղ նրանք էլ են դառնում հեքիաթի հերոսներ:

“Հրաշքների երկրում” բոլոր փոքրիկներին սպասում են տարբեր հաճելի անակնկալներ, իսկ հատուկ մրցանակներն են, սրճարանին կից գործող 7D կինոսրահի տոմսերը:

Տեսակ

Մանկական սրճարան

Ծառայություններ

● 7D կինոսրահ
● ներկայացումներ
● ուսուցողական խաղեր
● ռեստորան, սրճարան` մանուկների ու մեծահասակների համար
● մուլտֆիլմի հերոսներ՝ Միկի, Դեյզի, Վագրիկ
● այլ յուրօրինակ ծառայություններ

 

Հատուկ առաջարկ FIND քարտատերերի համար

“Հրաշքների երկիր” մանկական սրճարանը FIND քարտատերերին տրամադրում է 5% զեղչ:

Կապ

Հեռ.`

(+374-10) 52 48 36

Բջջ.`

(+374-91) 52 48 37

Հասցե`

ՀՀ, Երևան, Արշակունյաց 2

Աշխ. ժամեր`

Ամեն օր 12:00-21:30