Բաժիններ
Find

Գաղտնիություն

1.Մեզ անհրաժեշտ տեղեկությունները

Գրանցման տեղեկություններ. գրանցված օգտագործող դառնալու և Find քարտ ստանալու համար գրանցվելիս Դուք պետք է լրացնեք գրանցման ձևաչափը, որը պահանջում է հետևյալ տեղեկությունները` Ձեր անուն/ազգանունը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլ. հասցեն և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Վիճակագրական տվյալներ. մեր տվյալների բազան ներառում է հետևյալ տեղեկությունները. մեր կայքի, ինչպես նաև մեր կայքի բաժանորդների մասին վիճակագրական տվյալներ, ինչպիսիք են` IP հասցեն, զննարկչի (browser) ծրագրաշարը, այցելած էջերի քանակը և այլն:

 

2. Ինչպես և ինչի համար ենք օգտագործում Ձեր մասին տեղեկությունները 

Գրանցման ժամանակ Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները կիրառվում են Ձեզ անհրաժեշտ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև Ձեզ տեղեկացնելու հավելյալ ծառայությունների մասին, որոնք, ըստ find.am-ի կհետաքրքրեն Ձեզ: Մեր կողմից մասնավորապես օգտագործվում է Ձեր էլ. փոստի հասցեն, բնակության հասցեն, հեռախոսահամարը: Ձեզ հետ կապ հաստատելու միջոցով տեղեկացնում ենք կատարած հաշվետվությունների, ուսումնասիրությունների, նոր ծառայությունների կամ ապրանքների մասին, որոնք, իհարկե, համապատասխանում են Ձեր պահանջներին և գործունեության բնագավառին: Գրանցման տեղեկությունների հիման վրա մենք կազմում ենք զեկույցներ և վերլուծություններ` մոնիթորինգային և մարքեթինգային որոշումների համար: Մենք կիրառում ենք վիճակագրական տեղեկությունները մեր կայքի խնդիրներն ու թերությունները վերլուծելու և կարգավորելու համար: Ձեր անձնական տեղեկությունները ՉԵՆՔ տրամադրում երրորդ անձի` առանց Ձեր թույլտվության:

 

3. Քուքի (cookies)

Մենք օգտագործում ենք “քուքիներ”-ը` կոնկրետ տվյալների բազա ստեղծելու և Ձեր այցելությունները մեր կայք վերահսկելու համար: “Քուքի”-ն իրենից ներկայացնում է որոշակի քանակությամբ տվյալներ, որոնք ուղարկվում են Ձեր զննարկչին և պահվում են Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: Ամեն անգամ Ձեր համակարգչից մեր կայք մտնելուց հետո քուքիները չջնջելու դեպքում մեր սերվերը կստանա ազդանշաններ` տեղեկացնելով Ձեր կատարած այցի մասին. սա մեզ օգնում է հասկանալ Ձեր` մեր կայքից օգտվելու վարքագիծը:

 

4. Անչափահասներ 

Find քարտը, մեր կայքը և դրա պարունակությունը, համաձայն կիրառվող օրենքի, նախատեսված չեն անչափահասնների համար, և անչափահասները չեն համարվում Find քարտի թիրախային խմբեր: Այնուամենայնիվ, մենք չունենք մեր կայքից օգտվողների տարիքը տարբերակող որևէ միջոց, ուստի Գաղտնիության քաղաքականությունը նույնն է բոլոր տարիքի անհատների համար:

 

5. Անվտանգություն 

Մենք կիրառում ենք ողջամիտ կոմերցիոն անվտանգության մեթոդներ` անօրինական մուտքերի կանխարգելման, ճշգրիտ տվյալների պահպանման և տեղեկության ճիշտ օգտագործման ապահովման համար:

 

6. Հետադարձ Կապ 

find.am-ի անձնակազմը ողջունում է Ձեր ներդրումները` կապված Ձեզ մատուցվող ծառայությունների հետ: Դուք կարող եք Ձեր դիտողությունները և առաջարկություններն ուղարկել info@find.am էլ. հասցեով: