“1 Print” ընկերություն

1 Print”-ը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության ծառայությունների թվում են արտաքին գովազդը, լայնաֆորմատ, օֆսեթ և թվային տպագրությունը, կոնստրուկցիաների, գրքերի, ֆոտոգրքերի պատրաստումը և այլն: “1 Print”-ը հագեցած է նորագույն սարքավորումներով:

 

Այստեղ կարելի է պատվիրել ցանկացած տեսակի տպագրություն` սկսած նվազագույն քանակից (օրինակ` մեկ հատ): “1 Print”-ում օգտագործվում են բարձրորակ նյութեր, որոնք ջրակայուն են, շուտ չորանում են և չեն ծորում: Բացի այդ “1 Print”-ում իրականացվում է պատկերների տպագրություն շապիկների, գրիչների, գլխարկների, բաժակների, փուչիկների և սկավառակների վրա:

 

Ընկերությունը զբաղվում է նաև խանութ-սրահների, սուպերմարկետների անվանումների կոնստրուկցիաների պատրաստմամբ: Դրանք ջրակայուն են, օրգանական ապակուց և պատվիրատուի ցանկության դեպքում` նաև լուսարձակող:

 

“1 Print”-ը ներկայանում է նաև իր “Հայ գիրք” գրախանութների ցանցով: Այստեղ կա տպագրության համար նախատեսված թղթի մեծ տեսականի` աշխարհահռչակ “Cordenons” ընկերության արտադրության:

 

Գրախանութում կարելի է բավականին արագ ու հեշտ գտնել փնտրածը: Այստեղ գրքերը դասակարգված են ըստ բաժինների` մանկական, մանկական ուսուցողական, բժշկական, պատմական դասագրքեր և այլն: Ուշագրավ է հատկապես մանկական ուսուցողական բաժինը, որտեղ կան երգող, կարդալուց հետո հարցեր տվող և իրենց իսկ նոտաներով նվագող գրքեր:

 

Գրախանութում կա նաև հատուկ առանձնացված վահանակ, որտեղ տեղ են գտել զանազան խոհանոցային ամսագրերն ու բրոշյուրները: Առանձնահատուկ են մոմամատիտները, որոնք բնական հումքից են և անվնաս  փոքրիկների համար: Այս մատիտների գնորդներին տրվում է նվեր` “Korres” ֆիրմայի սրիչ:

 

Այստեղից կարող եք ձեռք բերել նաև տղամարդու համար նախատեսված նվեր-տուփեր, որոնց մեջ կան դրամապանակ, գրիչ, կրակայրիչ, կրիչ, գրասենյակային պարագաներ, մարկերներ` նախատեսված սալիկի կարերի, ինչպես նաև մետաղի, փայտի և պլաստմասե իրերի վրա գրելու համար: Դրանք բարձրորակ են, չունեն հոտ, արագ չորանում են և չեն ծորում:

 

“1 Print” ընկերությունը յուրաքանչյուր այցելուի ցուցաբերում է անհատական մոտեցում: Այն իր պատվիրատու–հաճախորդներին պարբերապար հաճելի անակնկալներ է մատուցում` հատուկ ակցիաների, շահավետ առաջարկների և զանազան զեղչերի տեսքով:

Տեսակ

    Տպագրական ընկերություն, գրախանութ

Տեսականի

    • գրքեր

    • խոհանոցային ամսագրեր

    • գրենական պիտույքներ

    • տպագրական թղթեր

    • խոշորացույցներ

    • ծրարը բացելու դանակներ

    • կանանց և տղամարդկանց դրամապանակներ

    • կանանց շարֆեր

    • կանանց ժամացույցներ և այլն

Ծառայություններ

    • թվային տպագրություն

    • օֆսեթ տպագրություն

    • լայնաֆորմատ տպագրություն

    • տպագրություն դիսկերի վրա

    • պլոտերային տպագրություն

    • բուկլետների, այցեքարտերի, հրավիրատոմսերի դիզայն

    • կոնստրուկտորների պատրաստում

    • մետաքսյա տպագրություն շապիկների, գլխարկների, բաժակների, ափսեների, փուչիկների վրա

    • գովազդների տեղադրում Երևանյան գովազդային վահանակների վրա

    • հետտպագրական աշխատանքներ և այլն

Առանձնահատկություններ

    • “1 Print”-ում թվով 500 երկկողմանի այցեքարտի արժեքը 5000 դրամ է:

    • Ընկերությունում 25 այցեքարտի, 25 բուկլետի, 50 պոստերի միանվագ գումարը կկազմի 50 000 դրամ` սահմանված 112 500 դրամի փոխարեն: Պոստերներից 25-ը մեկ ամիս անվճար կտեղադրվեն Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեղակայված գովազդային վահանակներում

Ապրանքանիշ

    • Senator
    • Korres
    • Edding
    • Nina Ricci
    • Ungaro
    • Cordenons
    • Cacharel և այլն

Հանրապետության փող.

Հեռախոսահամար

(+374-10) 540706

Բջջ.`

(+374-96) 070654

Էլ.հասցե

info@1print.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 76

Կայք`

www.1print.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 09:30-19:00

Մաշտոց

Հեռախոսահամար

(+374-10) 583059

Էլ.հասցե

info@1print.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի 50ա

Ազատության պող.

Հեռախոսահամար

(+374-10) 200441

Էլ.հասցե

info@1print.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Ազատության 1

Կոմիտաս

Հեռախոսահամար

(+374-98) 521493

Էլ.հասցե

info@1print.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 37

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ