“Արարատ” թենիսի ակումբ


“Արարատ” թենիսի ակումբը գործում է 1990 թվականից և հանդիսանում է Հայաստանում գրանցված առաջին սպորտային ակումբը:

Թենիսն ամբողջ աշխարհում հայտնի է որպես թագավորական մարզաձև, որը սկիզբ է առել 19-րդ դարի կեսերին Ֆրանսիայում, ապա տարածում գտել Բրիտանիայում : Թենիսը բացառիկ սպորտաձև է, այն մարզում է բոլոր մկանները, ինչով էլ շատ առողջարար է:

Այսօր արդեն Հայաստանում էլ`“Արարատ” թենիսի ակումբում, կարող եք վայելել արքայական մարզաձևը, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզումների միջոցով:

 

Այստեղ ընդունելությունն անցկացվում է առանց տարիքային սահմանափակման. “Արարատ”-ում խաղում են ինչպես փոքրիկ ապագա չեմպիոններ, այնպես էլ վետերաններ, նախկին սպորտսմեններ և պարզապես թենիսի սիրահարներ:


Սիրողական թենիսի մարզումները շաբաթական 3 օր են` մեկական ժամով, պրոֆեսիոնալները կարող են մարզվել ամեն օր:

Ակումբը պատրաստում է պրոֆեսիոնալ մարզիկներ, սատարում տարբեր միջազգային մրցույթներում մասնակցությունը: Սիրողական թենիսով զբաղվողների համար նույնպես անց են կացվում մի շարք մրցաշարեր ինչպես ակումբի ներսում, այնպես էլ հանրապետական կամ միջազգային մակարդակով:Այս տարի լրացավ“Արարատ”-ի լավագույն ավանդույթը դարձած դիվանագետների թենիսի մրցաշարի 19-ամյակը:

Սկսնակների համար այստեղ գործում է հատուկ մոտեցում. ընդհանուր ծանոթացում սպորտին, հատուկ վարժություններ և  առանձնահատուկ ուշադրություն:Մարզումների մոտեցման ձևը յուրահատուկ է նաև տարբեր տարիքային խմբերի համար: “Արարատ”-ում մշտապես ներկա է բժիշկ, որն ապահովում է Ձեր` ավելի անվտանգ ու ապահով մարզումը:

“Արարատ”-ի թենիսի դաշտերն ընդարձակ են, հարմար անհատական և խմբակային պարապմունքների համար: Գեղեցիկ միջավայրը, ակտիվ սպորտաձևն ու մաքուր օդը կօժանդակեն Ձեր լավ ինքնազգացողությանն ու պարզապես առույգ, բարի ու լավ տրամադրությանը:


Տեսակ

    Թենիսի ակումբ

Ծառայություններ

    Պրոֆեսիոնալ և սիրողական թենիսի պարապմունքներ

Զեղչեր

    • գործում են զեղչեր, կարող եք ծանոթանալ զեղչի տրման կարգին անմիջապես ակումբից կամ հեռախոսով
    • լավագույն մարզվողների համար մշտապես գործում են արտոնությունն

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 57 0648

Բջջ.`

(+374-96) 90 07 09

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, Երևան, Ալեք Մանուկյան 2

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ