“Աիդա” վարագույրների խանութ-սրահ

Ցանկացած միջավայր կարելի է փոխակերպել` գեղեցկացնել, ջերմացնել, շքեղացնել ձևավորման տարբեր միջոցներով, որոնց թվում առաջնային տեղ է գրավում վարագույրը:

 

Աիդա” վարագույրների խանութ-սրահը ներկայացնում է բարձրաճաշակ, գեղեցիկ ու բազմերանգ տեսականի, որը ներմուծվում է Գերմանիայից, Հունաստանից, ԱՄ Էմիրություններից: Այստեղից կարելի է ձեռք բերել մանկական սենյակի, հյուրասենյակի, խոհանոցի, այլ տարածքների համար նախատեսված վարագույրներ, ինչպես նաև քիվեր, տարբեր աքսեսուարներ, խաչվառներ, սրբապատկերներ, Տերունական աղոթքով և այլ պատկերներով գոբելեններ:

 

Հաճախ սրահի այցելուները դժվարանում են ընտրություն կատարել բազմազան տեսականու մեջ: Այդ հարցում օգնելու համար խորհրդատվական ծառայություն է առաջարկում ոլորտի հմուտ մասնագետ Աիդա Տեր-Մաթևոսյանը:

 

Ավելի քան 40 տարվա դիզայներական փորձ ունեցող Աիդա Տեր-Մաթևոսյանն ընդունում է եկեղեցիների, տների, հարսանյաց հանդեսների և այլ միջոցառումների համար նախատեսված վարագույրների պատվերներ: Նրա կողմից ստեղծված յուրաքանչյուր նմուշի մեջ ընթեռնելի է յուրահատուկ ստեղծագործական միտքը: “Աիդա” վարագույրների խանութ-սրահում տիրում է ջերմ մթնոլորտ, որը բարձրակարգ սպասարկման և յուրատեսակ վարագույրների միջոցով տեղափոխվում է գնորդի բնակարան:

Տեսակ

    Խանութ-սրահ

Տեսականի

    • վարագույրներ

    • անկողնու ծածկոցներ

    • քիվեր

    • աքսեսուարներ 

Ծառայություններ

    • Տրամադրվում է անվճար դիզայներական խորհրդատվություն

    • Ընդունվում են ամենօրյա և ֆուրշետների համար նախատեսված սփռոցների, ինչպես նաև գոբելենների պատվերներ

Վճարման միջոց

    Կանխիկ

Աիդա

Հեռախոսահամար

(+374) 60 70 18 37

Էլ.հասցե

irmajan@mail.ru

Հասցե

Բաղրամյան 79, Երևան, ՀՀ

Աշխ. ժամեր

Երկ-Կիր (11:00-20:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ