“Էնի Ռոուզ” հարսանյաց և ծաղկի սրահ

Հարսանյաց և ծաղկի սրահ “Էնի Ռոուզ”-ը հիմնադրվել է 2009 թվականի հունիսի 5-ին: Այն ներկայանում է ծաղկի և հարսանյաց առանձին սրահներով:

 

Ծաղկի սրահն առաջարկում է արհեստական և բնական ծաղիկներով հորինվածքների (կոմպոզիցիաներ) և փնջերի լայն տեսականի: Ծաղիկների թարմությունն ու բնական տեսքն ապահովում է սրահի բարենպաստ ջերմաստիճանը` +19°: Առավել զգայուն ծաղիկների համար “Էնի Ռոուզ”-ում տեղադրված են հատուկ սառնարաններ:

 

Վարդերի և էկզոտիկ ծաղիկների տեսականին ներկրվում է Հոլանդիայից և Էկվադորից: Ընտրության հաճախ ոչ դյուրին գործում ծաղկի սրահում օգնում են ոլորտի գիտակ խորհրդատու-վաճառողուհիները: Իսկ փնտրածը չգտնելու դեպքում` “Էնի Ռոուզ”-ի փորձառու դիզայները իրականացնում է հաճախորդի պատկերացրած նույնիսկ ամենաբարդ մտահաղացումը: Պատվիրատուի ցանկությամբ ծաղկեփնջերի մեջ տեղ են գտնում նաև անակնկալ–նվերներ` հորինվածքին համահունչ խաղալիքների և հուշանվերների տեսքով:

 

“Էնի Ռոուզ” ծաղկի սրահում մշտապես հնչում է մեղմ երաժշտություն, LCD հեռուստացույցով պարբերաբար ցուցադրվում են ծաղկեփնջերի և հորինվածքների օրինակներ:

 

Խանութ-սրահի առաջարկած ծառայությունների թվում է ծաղկեփնջերի առաքումն արտասահման: “Էնի Ռոուզ”-ն անդամակցում է ծաղիկների առաքման միջազգային կազմակերպություններին, որոնց գրացուցակները (կատալոգները) հատուկ անկյուն են զբաղեցնում այստեղ:

 

Ընկերությունը մատուցում է նաև հարսանյաց ծառայություններ` Բաղրամյան 58 հասցեում գտնվող “Էնի Ռոուզ” հարսանյաց և ծաղկի սրահում: Հորինվածքների և ծաղկեփնջերի լայն ընտրանուց բացի, այստեղ կարելի է գտնել աքսեսուարներ, մոմեր, բիժուտերիա, զամբյուղներ, տարոսիկներ: Հաճախորդներին այստեղ առաջարկում են նաև վարձակալել կամ գնել “Carolina Herrera” “Justina McCaffrey”, “Anne Barge”, “Amy Michelson”, “Vera Wang”, “Pronovias”, “La Sposa”, “Maggie Sottero”, “Oleg Cassini”, “DaVinci”, “Rosa Clara”, “Casablanca” ամերիկյան, եվրոպական հայտնի ապրանքանիշերի հարսանյաց և տոնական զգեստներ, կոշիկներ ու պայուսակներ: 

 

Հարսանյաց սրահի լուսավոր, ընդարձակ և հարմարավետ սրահում ընտրություն կատարելն առավել հաճելի է դառնում: Յուրաքանչյուր այցելուի նկատմամբ այստեղ ցուցաբերվում է անհատական մոտեցում` վաճառողուհի–խորհրդատուների կողմից: Սրահում ընդունվում են հարսանյաց զգեստների պատվերներ, որոնք իրականացվում են սեղմ ժամկետում:

 

“Էնի Ռոուզ”-ի սրահներից յուրաքանչյուրում առաջնորդող ուժը եղել և մնում է այցելուի կամքը: Այստեղ գործում է մեկ կարևոր սկզբունք` հաճախորդի բոլոր ցանկություններն ու առաջարկները իրականանալի են:

Տեսակ

    Հարսանյաց և ծաղկի խանութ–սրահ

Տեսականի

    • հորինվածքներ(կոմպոզիցիաներ) բնական և արհեստական ծաղիկներից
    • ծաղկեփնջեր բնական և արհեստական ծաղիկներից
    • սգո ծաղկեպսակներ
    • բույսեր
    • բացիկներ
    • մոմեր
    • խաղալիքներ
    • հուշանվերներ

    • հարսանյաց զգեստներ
    • տոնական զգեստներ
    • կոշիկներ և պայուսակներ
    • տարոսիկներ
    • զամբյուղներ
    • տիկնիկներ
    • բիժուտերիա
    • գավաթներ
    • նվերի մեծ տուփեր
    • մոմակալներ և այլն

Ծառայություններ

    • սրահների և տարածքների ծաղկային ձևավորում
    • կորպորատիվ միջոցառումների և հանդիսությունների ծաղկային ձևավորում
    • փուչիկների ձևավորում
    • փաթեթավորում
    • սեղանների մրգային ձևավորում
    • շոումենների, թամադաների, ծաղրածուների և DJ-ների ծառայություն
    • հարսանեկան մեքենաների ծաղկային ձևավորում
    • հարսանյաց զգեստների, զամբյուղների և լիմուզինների վարձույթ
    • հարսանեկան տորթերի պատվերներ

Առանձնահատկություններ

    • “Էնի Ռոուզծաղկի խանութսրահն աշխատում է շուրջօրյա:

    • Հորինվածքներն ու ծաղկեփնջերն ունեն դիզայներական յուրօրինակ լուծումներ:

    • Սրահում կարելի է տորթերի գրացուցակից (կատալոգից) ընտրել ծննդյան, մանկական միջոցառման կամ հարսանեկան տորթ: Ցանկալի է պատվերը ծրագրված միջոցառումից 2 օր առաջ կատարել:

    • Բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց սրտի տիրուհուն ինքնատիպ անակնկալ մատուցել, “Էնի Ռոուզ”-ն առաջարկում է “սերենադ” ծառայությունը, որն իրականացվում է հետևյալ կերպ. առաքիչը ծաղկեփունջ է հանձնում հասցեատիրոջը և խնդրում է պատուհանից դուրս նայել` հուշելով սպասվող անակնկալի մասին: Գեղեցիկ ու ռոմանտիկ արարողությունն ուղեկցվում է երեք սերենադային կատարումներով` հայերեն կամ իտալերեն լեզուներով:

    • Ծաղկի խանութ–սրահում կարող եք ձեռք բերել կնքված հումորային “սերտիֆիկատ-դիպլոմներ”` “Официальное признание в любви” (Սիրո պաշտոնական խոստովանություն), “Диплом мужа” (Ամուսնու դիպլոմ), “Диплом жены” (Տիկնոջ դիպլոմ), “Официальный бланк- заказ на исполнение желания” (Ցանկության իրականացման պատվերի պաշտոնական բլանկ)` սրամիտ վերնագրերով:

    • “Էնի Ռոուզ” հարսանյաց խանութ–սրահում կարող եք զգեստ պատվիրել աշխարհի ցանկացած երկրից

Դասընթացներ

    “Էնի Ռոուզ”-ն անցկացնում է ֆլորիստիկայի, հարսանեկան և սեղանի մրգային ձևավորման դասընթացներ

Առաքում

    “Էնի Ռոուզ” ծաղկի խանութ–սրահն առաքման ծառայություն է իրականացնում ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ողջ աշխարհում

Վճարման միջոց

    Կանխիկ և վճարային քարտով

Խանութ-սրահ (“Էնի Ռոուզ”)

Հեռախոսահամար

(+374-10) 52 06 20

Այլ հեռ.՝

(+374) 10 52 08 60

Բջջ.`

(+374) 99 52 06 20

Էլ.հասցե

info@anyrose.am

Հասցե

Տերյան փող., 42 շենք, Երևան, ՀՀ

Կայք`

www.anyrose.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, շուրջօրյա

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ