“Արիա” ռեստորան, բար, սրճարան

“Արիա” ռեստորանը գործում է 2004 թվականից: Այն իր այցելուներին առաջարկում է հայկական, եվրոպական և արևելյան խոհանոցների լավագույն կերակրատեսակները, ինչպես նաև նարգիլեի, խմիչքների, բնական հյութերի և թեյերի հարուստ ընտրանի:

 

Երկհարկանի “Արիա”-ում գործում է բար-սրճարան և ռեստորան: Առաջին հարկում տեղակայված է բար-սրճարանը, որտեղ միաժամանակ կարող է հյուրընկալվել մինչև 40 մարդ: Այստեղ կարելի է վայելել զանազան նախուտեստներ, աղցաններ, տաք կերակրատեսակներ, ապուրներ, պիցցաներ, սենդվիչներ, խաչապուրիներ, զանազան ըմպելիքներ և այլն:

 

Ճաշացանկը եռալեզու է` հայերեն, անգլերեն և պարսկերեն: Առանձնահատուկ ուշադրության է արժանի “Շատու բրիան” ուտեստը, որը մատուցվում է տաք վիճակում, տվյալ ուտեստի համար նախատեսված հատուկ ամանի մեջ, ինչպես նաև ձկան, հավի ու տավարի շնիցելների, պիցաների, աղցանների և սթեյքերի լայն ընտրանին:

 

Ռեստորանում հաճախակի են կազմակերպվում զանազան հանդիսություններ, տոնախմբություններ, ինչպես նաև բիզնես, կոկտեյլ-լանչեր: Ծխել թույլատրվում է միայն սրճարան-բարի տարածքում:

 

Եվրոպական առաջատար երկրներում վերապատրաստված խոհարարները տիրապետում են մասնագիտական նուրբ հմտություններին, ինչի շնորհիվ ռեստորանում ճաշակած յուրաքանչյուր կերակրատեսակի համը երկար ժամանակ կմնա Ձեր հիշողության վայելքներում:

Տեսակ

    Ռեստորան, բար, սրճարան

Խոհանոց

    Հայկական, եվրոպական, արևելյան

Իդեալական է

    “Արիա” ռեստորանը կատարյալ պայմաններ է առաջարկում բանկետային, կորպորատիվ, ընկերական հավաքույթների և ընտանեկան հանդիսությունների կազմակերպման համար:

Առաքում

    Պատվերների առաքում Երևանի ողջ տարածքում

Ընտանի կենդանիներ

    Չի թույլատրվում

Ինտերնետ

    Wi-Fi ինտերնետ` ռեստորանի ողջ տարածքում

Ավտոկանգառ

    Անվճար ավտոկանգառ

Ընթացիկ զեղչ

    Մշտական հաճախորդներին “Արիա” ռեստորան, բար-սրճարանի կողմից տրվում են զեղչի քարտեր:

Կապ

Հեռախոսահամար

(+374 10) 56 80 13

Բջջ.`

(+374 91) 43 35 31

Էլ.հասցե

aryarestaurant@info.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Թամանյան 1/17 (մուտքը Իսահակյան փողոցից)

Կայք`

www.aryarestaurant.info.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 10:00-24:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ