“Ավանտա” էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոն

"ԱՎԱՆՏԱ" էսթետիկ կոսմետոլոգիայի և ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կլինիկական կենտրոնները հիվանդի խնդիրների լուծմանը մոտենում են ամբողջությամբ, ինչը նպաստում է արդյունավետ և ակնհայտ արդյունքին: 


Էսթեիտիկ բժշկության կենտրոնների նորագույն լազերային սարքավորումները, ներարկումային և ուրվագծային պլաստիկայի բժշկական դեղամիջոցների լայն ընտրանին, մարմնի և մաշկի խնամքի համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցների բազմազանությունը, տեխնոլոգիական հագեցվածությունը և ստոմատոլոգիայի ոլորտում ինովացիոն մեթոդների կիրառումը, ինչպես նաև մեր կետրոնի բարձրակարգ մասնագետները թույլ են տալիս կատարյալ արտաքին ստեղծու ժամանակ ընտրել անհատական բուժման միջոցներ և մեթոդիկա լավագույն արդյունքի հասնելու համար: 

Մեր մասնագետները վստահ են, որ երբեք էլ շուտ կամ ուշ չէ ձեր արտաքինը լավացնելու համար: Ուստի մենք ուրախ ենք ձեր ուշադրությանը ներկայացնել առողջության և գեղեցկության ամենաբազմազան ծառայությունները` ներառյալ ժամանակակից կոսմետոլոգիայի ողջ զինանոցը: 

Լազերային կոսմետոլոգիա 

"ԱՎԱՆՏԱ" կլինիկայում յուրաքանչյուր լազերային գործընթացի համար ընտրվում է լազերի ամենահարմար տեսակը, որը թույլ է տալիս հասնել լավագույն արդյունքի: 

- Մաշկի լազերային երիտասարդացում
- Լազերային էպիլյացիա
- Մաշկի լազերային հղկում  (սպիերի, կնճիռների, պիգմենտային բծերի հեռացում) 
- Բարորակ նորագոյացությունների, պապիլոմաների, եղջերուռուցքների, խալերի, գորտնուկների և այլն, լազերային հեռացում
- Ակնեի և այլնի բուժում
- Դաջվածքների լազերային հեռացում
-Մազանոթների լազերային հեռացում

Ապարատային կոսմետոլոգիա 

Կոսմետոլագիական սարքավորումների օգնությամբ կարելի է ակտիվացնել տեղային արյան շրջանառությունը, խթանել մկանային ակտիվությունը, ձերբազատվել տեղայնական ճարպային կուտակումներից և ցելյուլիտից, ստանալ դեմքի և մարմնի ցանկալի ուրվագիծ: 

- Ուլտրաձայնային թերապիա
- Վակումային մերսում
- Լիմֆոդրենաժ
- Միոստիմուլյացիա 
- Էլեկտրո էպիլյացիա

Էսթետիկ վիրաբուժություն 

Մաշկի բարորակ նորագոյացությունների հեռացում

- Պապիլոմաներ
- Եղջերուռուցքներ
- Գորտնուկներ
- Խալեր
- Սպիեր
- Ճարպագեղձ ուռուցքներ
- Կսանտոմաներ

Մաշկաբանական բաժանմունք 

Մաշկային հիվանդությունների բուժում, ինչպիսիք են` 

- Ակնե
- Դերմատիտ
- Դեմոդեկոզ
- Կարբունկուլ
- Վարակիչ կակղամորթ
- Կուպերոզ
- Որքին
- Դերմատոմիկոզներ
- Ռոզացեա
- Սեբորեա
- Ստրեպտոդերմիա
- Ֆուրունկուլ
- Քոս
- Սուրէկզեմա
- Դիզբակտերիոզ
- Հերպես
- Մելազմա
- Ալոպեցիա 
- Ցելյուլիտ
և այլն

Թերապևտիկ պրոցեդուրաներ 

Մաշկի լիակատար մասնագիտական խնամքը և երիտասարդացման ամենա արդյունավետ, ժամանակակից և անվտանգ մեթոդների կիրառումը թույլ կտա երկար տարիներ մոռանալ տարիքի մասին: 

- Մեխանիկական պիլինգ
- Բիոֆիտո պիլինգ 
- Քիմիական պիլինգի բոլոր ձևերը
- Մակերեսային (վերնամաշկի եղջերային շերտի սահմաններում) 
- Միջին (մինչբազալային թաղանթ) 
- Խորը (մինչմաշկի պալարային շերտ) 

-Alphahydroxyacidpeels
-Betahydroxyacidpeels
-Glycolicpeel
-Salicylicpeel
-Jessner'speel
-Retinoicacidpeel
-Trichloroaceticacidpeels
-Phenolpeels

- Մեզոպիլինգ
- Մասնագիտական մաշկաբանական և տնային խնամք

ՍՊԱ ծառայություններ 

- Ինֆրակարմիր շոգեբաղնիք 
- Պարուրման բոլոր տեսակները
- Հանգստացնող շոկոլադե մերսում 
- Արոմաթերապիա 
- Մարոկկական բաղնիք -Համամ 
- Սթոունթերապիա
- Մարմնիպիլինգ
- Սոլյարի

Կարգախոս. Գեղեցկությունը մեր մասնագիտությունն է

Տեսակ

    Բժշկական կենտրոն

“Ավանտա” կոսմետոլոգիական կենտրոն

    • լազերային կոսմետոլոգիա
    • ապարատային կոսմետոլոգիա
    • էսթետիկ վիրաբուժություն
    • մաշկային հիվանդությունների բուժում
    • թերապևտիկ պրոցեդուրաներ
    • ՍՊԱ ծառայություններ
    • ներարկումային ծրագրեր

Առանձնահատկություններ

    “Ավանտա” բժշկական կենտրոնն ամբողջությամբ համալրված է գերմանական “Sirona” (Siemens) ընկերության բարձրակարգ տեխնիկայով:

Ընթացիկ զեղչ

    Կանխիկ և վճարային քարտով

“Ավանտա” էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոն

Հեռախոսահամար

(+374-10) 262299

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 15

“Ավանտա” էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոն

Հեռախոսահամար

(+374-10) 536891

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պող.14

“Ավանտա” էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոն

Հեռախոսահամար

(+374-10) 461282

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 4

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ