“Բել Էտաժ” ռեստորան

Սկսած 2012 թվականի հունվարի 10-ից, Ֆրանսիայի նրբագեղության շունչը կարելի է վայելել “Բել Էտաժ” ռեստորանում: Այն աչքի է ընկնում Պրովանս զուսպ ոճով: Ռեստորանն ունի երեք սրահ` “Piano”, “Wine” և “Art”: Առաջին` “Piano” կոչվող սրահն աչքի է ընկնում պատերից մեկի առանձահատուկ ձևավորմամբ: Դրա խորշերը զարդարում են Ֆրանսիայից բերված արձանիկներ, մոմակալներ, հոտավետ մոմեր, գրքեր ու չորացրած ծաղկի թերթիկներ:


Դաշնամուր–ռոյալն այս սրահի գլխավոր զարդն է, որի մեղմ ու երգեցիկ ելևէջները “Բել Էտաժ”-ում հնչում են յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին:

 

Wine hall”-ում, որը թարգմանաբար նշանակում է գինու սրահ, ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է ֆրանսիական, նաև հայկական տարատեսակ գինիների լայն ընտրանի: Դառը գինիները սրահի ձևավորման մի մասն են կազմում:

 

Art hall”-ը արվեստի յուրահատուկ սրահ է նրբաճաշակ հաճախորդների համար: Կտավները, մոմակալները և մեծ հայելին սրահը դարձնում են խորհրդավոր: Միմյանցից այդքան տարբեր 3 սրահները նման են իրենց հանգստի և հարմարավետության շնչով:

 

“Բել Էտաժ”-ն իր այցելուներին առաջարկում է թարմ մթերքներից պատրաստված ֆրանսիական խոհանոցի ուտեստներ: Սննդի բաղադրիչների և ձկնատեսակների մեծ մասը ներկրվում է: Աշխատանքային մեծ փորձառության շնորհիվ, Ֆրանսիայից հրավիրված շեֆ-խոհարարը պահպանում է սննդի բնական համային բոլոր առանձնահատկությունները: Ճաշացանկը պարբերաբար թարմեցվում է: Այն եռալեզու է` ֆրանսերեն, հայերեն, անգլերեն:

 

“Բել Էտաժ”-ի բարը հարուստ է բազմազան խմիչքներով` ռոմ, վիսկի, կոնյակ, օղի, գարեջուր, շամպայն: Ոգելից և ոչ ալկոհոլային կոկտեյլների տեսականին բավական մեծ է, սակայն, ցանկության դեպքում կարելի է նաև սեփական բաղադրատոմսով կոկտեյլ պատվիրել:

 

Ռեստորանին կից գործում է “Բել Էտաժ” բացօթյա սրճարանը, որն անվանում են նաև “Տերասս”: Կանաչապատ միջավայրում տեղակայված բացօթյա սրճարանում միանգամից աչքի են ընկնում մոմակալի տեսքով ջահն ու սեղաններին դրված հոտավետ մոմերը: “Տերասս”-ն առանձնահատուկ է նաև նրանով, որ չի դադարում գործել անգամ ձմռանը. բացօթյա սրահը ջեռուցվում է առանձնահատուկ սարքերի միջոցով: Այստեղ կարելի է օգտվել ինչպես սրճարանի, այնպես էլ ռեստորանի համար նախատեսված ճաշացանկից: 

 

“Բել Էտաժ” ռեստորանն իր այցելուներին մշտապես սպասում է նոր առաջարկներով, մատչելի գներով և հետաքրքիր կերակրատեսակներով:

Տեսակ

    Ռեստորան

Խոհանոց

    Ֆրանսիական, իտալական

Իդեալական է

    Ռեստորանը կատարյալ վայր է ծննդյան, ֆուրշետային, բանկետային, կորպորատիվ, ընտանեկան և ընկերական միջոցառումների անցկացման համար

Հատուկ առաջարկ

    • “Բել Էտաժ” ռեստորանի “Գինու սրահում” ցուցադրված է Իսպանիայից բերված խոզի ապխտած ազդրը, որը կոչվում է “Պատանեգրա”: Այն ծխեցվում է երկու տարի հինգ ամիս: Որքան երկար է տևում ապխտելու գործընթացը, այնքան միսն ավելի համեղ է դառնում: “Պատանեգրա”-ն մատուցվում է վառվող մոմով հատուկ ափսեի մեջ` մսի տաքությունը պահպանելու համար:

    • “Բել Էտաժ”-ի ճաշացանկին կցված է “Օրվա առաջարկ” ներդիրը: Այստեղ պարբերաբար տեղ են գտնում նոր կերակրատեսակներ: Այս օերերի հատուկ առաջարկների թվին են պատկանում “Դորադի ֆիլե” և “Գրիլի վրա տապակած դորադ” (ձկնատեսակ) ուտեստները

Առանձնահատկություններ

    • Ռեստորանը մասնագիտացված է ֆրանսիական կրուասանների պատրաստման գործում: Չամիչով, շոկոլադով և կրեմով կրուասանները պատրաստվում են “Բել Էտաժ”-ում:

    • Ֆրանսիական հացը թխվում է “Բել Էտաժ” ռեստորանում:

    • Խոհանոցը սպասարկում է ֆրանսիացի հմուտ շեֆ – խոհարարը:

    • Թե ռեստորանի և թե սրճարանի ճաշացանկերն իրենց գնացուցակով ցուցադրվում են ռեստորանի մուտքի մոտ:

    • Մատուցվող կերակրատեսակները պատրաստված են թարմ սննդամթերքից

Երաժշտություն

    Ուրբաթ և շաբաթ օրերին ռեստորանում հնչում են դաշնամուրային կենդանի կատարումներ, իսկ շաբաթվա մյուս օրերին` ֆրանսիական և արտասահմանյան հաճելի երաժշտություն

Հագուստ

    Մուտքն արգելված է սպորտային հագուստով

Վճարման միջոց

    Կանխիկ և վճարային քարտով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 50 07 51

Էլ.հասցե

info@beletage.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Ստեփան Զորյան փ.

Կայք`

www.beletage.am

http://www.facebook.com/pages/Bel-Etage/144537575656439

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 09:00-23:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ