“Բելլա” Ոսկերչական սրահ

Յուրօրինակ ապարանջաններ, ականջօղեր, թևնոցներ, մազակալներ, ազնիվ մետաղից պատրաստված արձանիկներ և այլ ինքնատիպ իրեր. ահա “Բելլա” ոսկերչական սրահի գայթակղիչ առաջարկը սպառողին: Սկսած 2004 թվականից ոսկերչական սրահը, մրցակից ընկերությունների կողքին, հպարտությամբ ներկայանում է հատկապես իր  խաչերի, ժամացույցների և հուշանվերների տեսականիով: “Բելլա”-յում Ձեզ կառաջարկեն գնի, որակի և սպասարկման հիանալի համադրություն:

 

“Բելլա” ոսկերչական սրահում կարելի է նաև պատվիրել ոսկյա կամ արծաթյա զարդեր: Ընդ որում, պատվեր կատարելիս Ձեզ կառաջարկվի տեղում ընտրություն կատարել զարդերի կատալոգից, խորհրդակցել սրահի նկարիչ–դիզայների հետ, կամ էլ նկարել թղթի վրա Ձեր “երազանքի զարդը”. ցանկացած դեպքում, “Բելլա”-յում մեծ պատրաստակամությամբ ու վարպետությամբ կյանքի կկոչեն Ձեր պատկերացումները: 

Տեսակ
    Ոսկերչական սրահ
Տեսականի
    • կիսաթանկարժեք քարերով արձանիկներ, հուշանվերներ
    • ոսկերչական գործիքներ
    • թանկարժեք մետաղներով հուշանվերներ
    • սադափե հուշանվերներ
    • օբսիդիանե հուշանվերներ
    • ոսկյա զարդեր, իրեր
    • արծաթյա զարդեր, իրեր
    • թանկարժեք քարեր
    • խաչեր
    • ապարանջաններ
    • թևնոցներ
    • ականջօղեր
    • օծանելիք` կնոջ և տղամարդու
Ծառայություններ
    • պատվերով ոսկերչական զարդերի պատրաստում
    • խեցիի վրա փորագրում
    • ոսկյա զարդերի վրա փորագրում

Խանութ–սրահ (“Բելլա”)

Հեռախոսահամար

(+374) 312 5 58 58

Այլ հեռ.՝

(+374) 93 00 02 32

Բջջ.`

(+374) 93 33 00 70

Ֆաքս`

(+374) 5 28 28

Էլ.հասցե
Հասցե

Սայաթ-Նովա 9/9ա, ք. Գյումրի, ՀՀ

Կայք`

www.selenit-gold.info

Աշխ. ժամեր

Երկ-Կիր (10:00-19:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ