"Բրաբիոն Ֆլորա Սերվիս" Ծաղկի խանութ-սրահ

"Բրաբիոն Ֆլորա Սերվիս" ՍՊԸ–ն 2012 թ-ին դարձավ 20 տարեկան: Գործունեության այդ տարիների ընթացքում "Բրաբիոն Ֆլորա Սերվիս"-ը պահպանում է ծառայությունների բարձր որակն ու առաջատարի դիրքերը: Այսօր այն ծաղկարվեստի խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: "Բրաբիոն Ֆլորա Սերվիս"-ը համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու ֆլորիստիկական միությունների հետ:

 

Ծաղկի խանութ-սրահի բազմազան ընտանիքում կարելի է ձեռք բերել ծաղկեփնջեր ու կոմպոզիցիաներ ամենատարբեր առիթների համար: Այդ գործում Ձեզ կօգնեն ընկերության վառ երևակայությամբ օժտված ֆլորիստ–դիզայներները:

 

"Բրաբիոն Ֆլորա Սերվիս"-ից բնական և արհեստական ծաղիկներ կարելի է պատվիրել նաև համացանցի միջոցով` ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի ցանկացած անկյունից. առաքումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում` երկրագնդի որ հատված էլ լինի հասցեագրված պատվերը:

 

Հարկ եղած դեպքում, կոմպոզիցիաների հետ այստեղ մեկտեղում են նաև քաղցրավենիք, խմիչք, օծանելիք, մոմեր, ծաղկամաններ և հուշանվերներ: Մի խոսքով, "Բրաբիոն Ֆլորա Սերվիս"-ի հմուտ մասնագետներին կարելի է վստահել ցանկացած նվերի կամ անակնկալի պատրաստման հարցում:

 

Ծաղկի խանութ-սրահում առանձնահատուկ անկյուն է հատկացված նաև բոլոր նրանց համար, ովքեր սիրում են սենյակային բույսեր: 

Տեսակ
    Ծաղկի Խանութ
Ծառայություններ
    • սերենադ
    • ռոմանտիկ երեկո սիրահար զույգի համար
    • փաթեթավորված ճախրող թիթեռնիկներ:
Տեսականի
    • ապակե, կերամիկական և պլաստիկե ամանեղեն
    • դեկորատիվ բույսեր
    • ծղոտե, հյուսած զամբյուղներ
    • թիթեռներ
    • դեկորատիվ ցեղատեսակների թռչուններ
    • բնական, արհեստական և չորացրած ծաղիկներ
    • արհեստական ծառեր
    • բնական և արհեստական ծաղիկներից ու բույսերից հորինվածքներ (կոմպոզիցիաներ)
    • կենդանի թռչուններով և ձկներով հորինվածքներ (կոմպոզիցիաներ)
    • տոնական հրավառիչներ ("հրավառություն")
    • հուշանվերներ/նվերներ
    • ակվարիումի ձկներ
    • մոմեր
    • պարարտանյութեր՝ պեստիցիդներ (թունաքիմիկատներ/բույսերի պաշտպանության քիմիական միջոցներ)
    • ծաղիկների սածիլներ
    • բանջարեղենի, ծաղիկների, սիզամարգերի, (գազոնների) խոտաբույսերի սերմեր
    • ծաղիկների սոխուկներ՝
    • նվերի տուփեր
    • հուշանվերների/նվերների համար փաթեթանյութեր
    • փուչիկներ
    • օծանելիք
    • գինի
    • կոնֆետներ
    • քաղցրավենիքից հորինվածքներ (կոմպոզիցիաներ)
Առանձնահատկություններ
    Տոն օրերին խանութ–սրահն աշխատում է սովորականից ավելի երկար

Խանութ-սրահ (“Բրաբիոն Ֆլորա Սերվիս”)

Հեռախոսահամար

(+374) 10 52 52 70

Այլ հեռ.՝

(+374) 99 52 02 22

Բջջ.`

(+374) 99 52 02 38

Էլ.հասցե

service@brabion.am

Հասցե

Թումանյան փող., 32 շենք, տարածք 40, Երևան, ՀՀ

Կայք`

www.brabion.am

Աշխ. ժամեր

Երկ-Կիր (08:30-22:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ