“CitySpa” էսթետիկ բժշկության կենտրոն

Երիտասարդացում, նիհարեցում, մերսումներ, մաշկի ձգում, դեմքի խնամք, մազերի, նորագոյացությունների հեռացում և այլ բազմապիսի ծառայություններ է առաջարկում էսթետիկ բժշկության “CitySpa” կենտրոնը: Թե կանանց և թե տղամարդկանց համար նախատեսված կենտրոնը Երևանում գործում է 2005 թվականից: Այն “CitySpa” միջազգային ցանցի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

 

Կենտրոնում օգտագործվում են առաջատար ընկերությունների բարձրակարգ բժշկական միջոցներ, նորագույն սարքավորումներ: Ցելյուլիտի վերացման և կազմվածքի շտկման համար այստեղ կիրառվում է “VelaShape” կոչվող համակարգը: Նիհարեցման և ցելյուլիտի իսպառ վերացմանն է ծառայում “PromoItalia” սարքը: Այն գործում է մեխանիկական վիբրացիաների միջոցով և միաժամանակ մարզում է նաև մկանները, ինչը նպաստում է կառուցվածքն առավել պիրկ դարձնելուն:

 

Մազահեռացման “eMax” սարքն ունի տարբեր պրոցեդուրաների համար նախատեսված վերդիրներ: Դրանք գործի գցելով կարելի է հասնել մի շարք նպատակների` մաշկի ձգում, երիտասարդացում, մարմնի, դեմքի, ոտքերի մակերեսային մազանոթների, անոթների բուժում և այլն:

 

“CitySpa”-ում կատարվում է նաև նորագոյացությունների, գորտնուկների, ճարպային գոյացությունների, մաշկի հետքերի և դաջվածքների արագ ու անցավ հեռացում` “Smart Xide” սարքի միջոցով:

 

Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է անհատական մոտեցում: Էսթետիկ բժշկության կենտրոնում աշխատում են բազմամյա փորձ ունեցող մաշկաբան-կոսմետոլոգներ, ովքեր տարվա մեջ երկու անգամ վերապատրաստում են անցնում Լոնդոնում և Փարիզում:

 

Չինաստանում վերապատրաստում անցած հայ մասնագետը “CitySpa”-ում կատարում է չինական հանգստացնող, մեղրով հակացելյուլիտային, տաք քարերով մերսումներ:

 

“CitySpa”-ում գործածվող “SkinCeuticals”, “Jan Marini”, “Medik8”, “NeoStrata”, “Mene&Moy”, “Heliocare”, “Glotherapeutics”, “Skin Tech”, “Restylane”, "Stiefel" և պրոֆեսիոնալ այլ կոսմետիկ միջոցները բարձրորակ են, անվտանգ մաշկի համար և չեն առաջացնում ալերգիկ դրսևորումներ:

 

“CitySpa” էսթետիկ բժշկության կենտրոնում տիրում է հանգստության, գեղեցկության և առողջության ներդաշնակ մթնոլորտ: Այստեղ գործի են դրվում մասնագիտական բոլոր միջոցները` դեպի ցանկալի արդյունք տանող ճանապարհն անցավ և հաճելի դարձնելու համար:

Տեսակ

    Էսթետիկ բժշկության կենտրոն

Դեմքի խնամք

    • մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվություն, մաշկի ախտորոշում և սկանավորում
    • պրոբլեմատիկ մաշկի բուժում (ակնե, պիգմենտացիա, ռոզացեա)
    • սպիների, պոստակնեի բուժում
    • մաշկի նորագոյակցությունների հեռացում (գորտնուկներ, պապիլլոմաներ, խալեր)
    • դեմքի մաքրում, փիլինգներ
    • մաշկի միկրոասեղային թերապիա (դերմառոլլերներ)
    • մաշկի ադամանդե հարթեցում (միկրոդերմաբրազիա)

Կազմվածքի շտկում և ցեյլուլիտի բուժում

    • PromoItalia սարք (Proellixe վիբրացիաներ)
    • VelaShape համակարգ` ցեյլուլիտի վերացման և կազմվածքի շտկման համար
    • New Life սարք`կազմվածքի շտկում, կետային մերսում, լիմֆոդրենաժ
    • մարմնի մեզոթերապիա

Տարիքային մաշկի շտկում

    • դիմախաղային կնճիռների շտկում Ա Տիպի Բոթուլոտոքսինի միջոցով
    • մեզոթերապիա` ներարկումների միջոցով (հիալուրոնաթթու) և առանց ներարկումների (Dermarollers, Infusion)
    • ուրվագծային պլաստիկա (դեմքի օվալի և ձևի շտկում)
    • շրթունքների ծավալի և ձևի փոփոխում
    • դեմքի ձգում (eMax, SmartXide, New Life)
    • փիլինգներ
    • անոթային բծերի բուժում (Elos, SmartXide)
    • ձեռքերի խնամք

Մազահեռացում

    • Elos մազահեռացում (eMax)
    • լազերային մազահեռացում (Comet)
    • ասեղային մազահեռացում
    • բիո մազահեռացում

Սպա պրոցեդուրաներ

    • հանգստոացնող մերսում
    • մեղրով հակացեյլուլիտային մերսում
    • մերսում տաք քարերով
    • չինական մերսում

Հատուկ առաջարկ

    “CitySpa”-ից կարելի ձեռք բերել Gift Card (նվեր քարտ)

Կապ

Հեռախոսահամար

(+374-60) 536 536

Բջջ.`

(+374-99) 524 665

Էլ.հասցե

spa.city@yahoo.com

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 1-ին փակուղի 2-րդ շենք 2-հարկ

Կայք`

www.cityspa.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-շաբաթ, 10:00-20:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ