“Ոսկե պատառաքաղ” ռեստորան

“Ոսկե պատառաքաղ” ռեստորանն իր գործունեությունը սկսել է 1993 թվականից: Հինգ հարկանի համալիրում գործում է ապահով վերելակ, որը նախատեսված է չորսական մարդ տեղափոխելու համար: Առաջին հարկում է գտվում ընդարձակ խոհանոցը: Երկրորդ հարկում գտնվող ճաշարանում մատուցվում է հավի, հորթի, գառան, ձկան, սնկի խորոված, աղցաններ և այլ կերակրատեսակներ: Ցանկության դեպքում` ճաշարանից այցելուները կարող են հետևել իրենց պատվիրած ուտեստի պատրաստման գործընթացին:

 

Այստեղ մշտապես մատուցվում է թարմ և էկոլոգիապես մաքուր սնունդ: Բոլոր կերակրատեսակներում օգտագործվում է տեղական միս: 

“Ոսկե պատառաքաղ”-ի չորրորդ հարկում կան հինգ առանձնասենյակներ: Դրանք մեծ, միջին և փոքր չափերի են և բավական հարմար են ինչպես տոնական միջոցառումների, այնպես էլ գործնական հանդիպումների համար:

 

Հարմարավետ ու շքեղ հինգերորդ հարկը նախատեսված է մոտ 100 անձ միաժամանակ հյուրընկալելու համար: Ծննդյան տարեդարձերը և տոնական այլ միջոցառումներն այստեղ նշել ցանկացողները կարող են ոչ միայն խմիչքը տեղում պատվիրել, այլ նաև բերել իրենց հետ:

 

“Ոսկե պատառաքաղ”-ում կարելի է վայելել տաք ուտեստներ, խորտիկներ, աղցաններ, ապուրներ, ձկնային կերակրատեսակներ, տնական մուրաբաներ, կոմպոտներ, սև և կանաչ թեյերի մեծ տեսականի, ավելի քան 38 անուն ոգելից և ոչ ալկոհոլային խմիչքներ:

 

Ճաշացանկը հաճախակի թարմեցվում է: “Ոսկե պատառաքաղ”-ում ընդունվում են ուտեստների նախնական պատվերներ: Ցանկության դեպքում սնունդը կարելի է տեղափոխել հատուկ տարաներով, որոնք նախատեսված են զբոսախնջույքի (պիկնիկի) համար:

 

Սրահում կարելի է ունկնդրել կենդանի հնչողությամբ երաժշտություն` Արշավիր Գրիգորյանի (ջութակահար), Արսեն Գրիգորյանի (կլառնետիստ) և այլ երաժշիտների կատարմամբ:

Ռեստորանում ցանկալի է սեղանը նախապես պատվիրել` հեռախոսազանգի կամ այցի միջոցով:

Տեսակ

    Ռեստորան

Խոհանոց

    Հայկական

Իդեալական է

    “Ոսկե պատառաքաղ” ռեստորանն իդեալական է տոնական միջոցառումների, գործնական հանդիպումների, ընկերական և ընտանեկան հավաքների համար:

Երաժշտություն

    Ռեստորանում հնչում է կենդանի երաժշտություն:

Մուտք

    Մուտքն արգելվում է սպորտային հագուստով

Առաքում

    “Ոսկե պատառաքաղ” ռեստորանն իրականացնում է պատվերների առաքում Երևանի ողջ տարածքում:

Վճարման միջոց

    Կանխիկ և վճարային քարտով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 53 40 26

(+374-10) 53 13 11

(+374-10) 53 90 80

Էլ.հասցե

golden-fork@mail.ru

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Իսրաելյան 73 (Պարոնյան փողոցի խաչմերուկ)

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 11:00-մինչև վերջին հաճախորդը

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ