“ՀԱՍՈՒ” ժամանակակից ստոմատոլոգիական կլինիկա

Բարձրակարգ ստոմատոլոգիական կլինիկա այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ արդյունավետ, որակյալ բուժում, որն իր մեջ ներառում է ժամանակակից ստոմատոլոգիական նվաճումների ողջ ծավալը` նորագույն սարքավորումներով և նյութերով:

 

ՀԱՍՈՒ” ստոմատոլոգիական կլինիկան համալրված է ամբողջովին ավտոմատացված ստերիլիզացիայի համակարգով, որը հանդիսանում է Ձեր բացարձակ ավտանգության գրավականը: Կլինիկան ունի վերջին սերնդի ժամանակակից հնարավորություններով հագեցած եզակի ստոմատոլոգիական սարքավորումներ, որոնք հավաքվել են հատուկ “ՀԱՍՈՒ”-ի համար: Այստեղ արված է ամեն հնարավորը այցելուների մաքսիմալ հարմարավետության և հանգստի համար:

 

Կլինիկայում աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ում առանց մի վայրկյան անգամ կասկածելու կարող եք վստահել Ձեր ատամների առողջությունը: Այստեղ առաջարկում են անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին, ծառայությունների բարձր որակ՝ կլինիկայի հագեցած տեխնոլոգիական բազայի շնորհիվ, սպասարկման բարձր մակարդակ, բուժման անցավ եղանակներ, ինչպես նաև ատամնաբուժական ծառայությունների ամբողջական փաթեթ` ներառյալ պրոֆիլակտիկ ստոմատոլոգիան:

 

Որակյալ բուժումը հնարավոր է միայն փոխհամաձայնեցված բուժման պլանի առկայության դեպքում: Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով “ՀԱՍՈՒ” ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները պատկերավոր կներկայացնեն Ձեր բուժման պլանը և կստեղծեն Ձեր անհատական ատամնային անձնագիրը:

 

Կլինիկայի ինտերիերը, հիանալի մթնոլորտը` զուգակցված բարձրակարգ մասնագետների աշխատանքով, ուղղակի տոն կդարձնեն Ձեր այցելությունը:

Տեսակ

    Ստոմատոլոգիական կլինիկա

Ծառայություններ

    ● իմպլանտոլոգիա
    ● էսթետիկ ստոմատոլոգիա
    ● էնդոդոնտիա
    ● վիրաբուժություն
    ● պրոթեզավորում
    ● պարոդոնտոլոգիա
    ● հիգիենա
    ● օրթոդոնտիա
    ● պրո‎ֆիլակտիկա

Առանձնահատկություններ

    ● վարակներից պաշտպանության 7աստիճան համակարգ
    ● եզակի ստոմատոլոգիական սարքավորումներ` վերջին սերնդի ժամանակակից հնարավորություններով
    ● ատամնաբուժական ծառայությունների ամբողջական փաթեթ` ներառյալ պրոֆիլակտիկ ստոմատոլոգիան

Ավտոկանգառ

    Անվճար ավտոկայանատեղի

Վճարման միջոց

    Կանխիկ, անկանխիկ, ապահովագրություն, ապառիկ

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 55 86 98

(+374-10) 55 97 25

Էլ.հասցե

hasu@hasuclinic.am

Հասցե

ՀՀ, Երևան, Ռոստոմի 29/189, առաջին հարկ

Կայք`

www.hasuclinic.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-շաբաթ, 09:00 – 22:00 (ցանկալի է նախնական գրանցում)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ