“Hikvision Armenia” ընկերություն

“Hikvision Armenia”-ն աշխարհահռչակ ապրանքանիշ է, որն առաջարկում է տարատեսակ և բազմաֆունկցիոնալ հսկիչ տեսաձայնագրիչներ: Այն իր գործունեությունը սկսել է 2001 թվականից: Մինչ օրս “Hikvision Armenia”-ի ձեռքբերումներն ու անընդմեջ զարգացումը շարունակում են զարմացնել սպառողին:

 

Ընկերությունն իր կազմավորման սկզբնական փուլում գործել է միայն Չինաստանի Խանչժոու քաղաքում: Այնուհետև, տեխնոլոգիայի զարգացման մեջ հասնելով բարձր ցուցանիշների, մասնաճյուղեր է ստեղծել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Իտալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: “Hikvision Armenia”-ն համագործակցում է Ռուսաստանի և Հնդկաստանի հայտնի ընկերությունների հետ:

 

“Hikvision Armeia”-ն ունի ավելի քան 8000 աշխատակիցներ, ովքեր ջանքեր չխնայելով աշխատում են որակյալ տեխնիկայի ստեղծման և կատարելագործման ոլորտում: Ընկերությունը ձգտում է լինել շուկայում շրջանառվող նորարարական տեխնոլոգիաների լավագույն ապրանքանիշերի թվում:

 

Արդեն երեք տարի է, ինչ Հայաստան են ներմուծվում “Hikvision Armenia”-ի հսկիչ տեսաձայնագրիչները: Դրանք բավական հզոր են, ֆիքսում են յուրաքանչյուր ակնթարթը, ապահովում են ձայնի հստակությունը:

 

“Hikvision Armenia”-ն առաջարկում է մինչև 5 մեգապիկսել հզորությամբ թվային, գունավոր, ցանցային, շարժական և յուրաքանչյուր ակնթարթը ֆիքսելու հնարավորությամբ գիբրիդ տեսաձայնագրիչներ:

 

Տվյալ արտադրության տեխնիկան են կիրառում հայաստանյան մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ, հյուրանոցային համալիրներ, հանգստյան տներ և այլն: 2010-2012 թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեխնիկայի ոլորտում մասնագիտացված աշխարհահռչակ ապրանքանիշերի թվում “Hikvision Armenia”-ն զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Տեսականի

    տեսաձայնագրիչներ
    ● ցանցային
    ● անալոգային
    ● շարժական և այլն

“Hikvision Armenia” (Կիևյան փող.)

Հեռախոսահամար

(+374) 11 56 00 00

Էլ.հասցե

info@amssecurity.am

Հասցե

Կիևյան փող., 17 շենք, Երևան, ՀՀ

Կայք`

www.hikvision.am

“Hikvision Armenia” (Արշակունյաց փ.)

Հեռախոսահամար

(+374) 11 56 00 00

Էլ.հասցե

info@amssecurity.am

Հասցե

Արշակունյաց փ. 15 շենք, Երևան , ՀՀ

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ