“Իմպերիում Պլազա” բիզնես կենտրոն

“Իմպերիում Պլազա” բիզնես կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին: Յոթհարկանի կենտրոնում կա վարձակալության ենթակա 32 գրասենյակային տարածք: “Իմպերիում Պլազա”-ն գործարարներին առաջարկում է կոմունալ, ինժեներական սպասարկման համալիր ցանցով հարմարավետ գրասենյակային և առևտրային տարածքներ: Կենտրոնն ապահովված է մալուխային արագագործ ինտերնետ կապով, էլեկտրաէներգիայի մատակարարման բարձրակարգ համակարգով: Գրասենյակային տարածքները համալրված են ջեռուցման, սառեցման և օդակարգավորման ժամանակակից միջոցներով:

 

Բիզնես կենտրոնը “զինված է” նաև ժամանակակից և բարձրակարգ անվտանգության, հրդեհի ազդանշանային համակարգերով, ծխային և ջերմային ազդասարքերով, լուսաձայնային ազդարարով, որոնց առկայությունը երաշխավորում է վարձակալների գույքի անվտանգությունը:

 

Իմպերիում Պլազա”-ն իր հաճախորդներին երաշխավորում է բարձրակարգ սպասարկում և խնդիրների համապարփակ լուծումներ: Բիզնես կենտրոնն ակնկալում է դառնալ գործարար աշխարհում տեղի ունեցող խմորումների և զարգացումների գլխավոր հարթակը, որտեղ մշտապես կկնքվեն բազում փոխշահավետ գործարքներ և կտիրի գործնական եռուզեռ: 

Տեսակ

    Բիզնես կենտրոն

Ծառայություններ

    • բիզնես-սենյակների վարձակալություն
    • գրասենյակային տարածքների վարձակալություն
    • նիստերի դահլիճների վարձակալություն
    • թարգմանիչների տրամադրում
    • ֆուրշետների կազմակերպում` “Իմպերիում Պլազա” կոնֆերանս դահլիճում

Հատուկ առաջարկ

    Կոնֆերանսների, խորհրդակցությունների կամ գործնական հանդիպումների անցկացման համար բիզնես կենտրոնն առաջարկում է 3-րդ հարկում գտնվող կոնֆերանս-դահլիճը: Այն նախատեսված է մինչև 50 անձի համար: Հագեցած է գերժամանակակից սարքավորումներով

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 585758

Բջջ.`

(+374-55) 115000

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փող., 4/7 շենք

Կայք`

www.imperiumplaza.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-կիրակի, 09:00-19:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ