“Կասկադ Ռիելթի” անշարժ գույքի գործակալություն

Կասկադ Ռիելթի” անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 16-ին: Այն իրականացնում է անշարժ գույքի շուկային վերաբերող ցանկացած գործառույթ. արտադրական շինությունների, անշարժ գույքի, արտադրական նշանակության հողերի առք ու վաճառք, վարձակալություն, ինչպես նաև իրավաբանական, խորհրդատվական և այլ ծառայություններ:

 

“Կասկադ Ռիելթի”-ն զբաղվում է նաև զանգվածային լրատվամիջոցներով (տպագիր մամուլ, հեռուստատեսություն, համացանց) անշարժ գույքի վաճառքի, գնման կամ վարձակալության վերաբերյալ հայտարարությունների տարածմամբ:

Այցելելով կամ զանգահարելով “Կասկադ Ռիելթի”-ի գրասենյակ` կարելի է ստանալ անշարժ գույքի հետ կապված ցանկացած հարցի մասնագիտական սպառիչ և անվճար խորհրդատվություն:


Գործակալությունը ունի գնային և տարածքային առումով կատարյալ առաջարկների “պահոց”` ամենատարբեր պահանջներ ներկայացնող անհատների և կազմակերպությունների համար: Այստեղ հոգում են յուրաքանչյուր հաճախորդի ժամանակի խնայողության և հարմարավետության մասին` նվազագույն ժամկետում ապահովելով գործարքի գերազանց արդյունք:

 

Անշարժ գույքի հետ կապված յուրաքանչյուր խնդրին մասնագիտական լուծումներ են առաջադրում “Կասկադ Ռիելթի”-ի պարբերաբար վերապատրաստվող բարձրակարգ գործակալները, իրավաբանները, ճարտարապետները, շինարարները և դիզայներները:

 

Հայաստանի խոշորագույն և փորձառու գործակալությունն իր գործունեության ընթացքում հասցրել է անշարժ գույքի շուկայում նվաճել անսասան դիրք: Այսօր էլ “լավագույն էքսպերտն անշարժ գույքի ոլորտում” շարունակում է ժամանակի հրամայականներով կատարելագործել իր ծառայությունների և սպասարկման որակը:

Տեսակ

    Անշարժ գույքի գործակալություն

Գործունեություն

    Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործառույթի իրականացում

Ծառայություններ

    • անշարժ գույքի առք, վաճառք, վարձակալություն
    • գործարքի իրավաբանական ուղեկցում
    • ներդրումային ծրագրերի ներկայացում
    • խորհրդատվություն
    • փաստաթղթերի ձևակերպում և այլն

Առանձնահատկություններ

    “Կասկադ Ռիելթի” անշարժ գույքի գործակալության փորձառու մասնագետները տրամադրում են անվճար խորհրդատվություն

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 544144

Բջջ.`

(+374-91) 071515

Էլ.հասցե

info@kaskad.am

Հասցե

ՀՀ, ք. Երևան, Թումանյան 32

Կայք`

www.kaskad.am

Աշխ. ժամեր

Երկուշաբթի-շաբաթ, 10:00-19:00

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ