“Լայթ Սթայլ” հագուստի խանութ-սրահ

“Նոր ոճ, նոր մտածողություն”` այս կարգախոսը “Լայթ Սթայլ” խանութ–սրահին մշտապես օգնել է լինել ժամանակակից: 2010 թվականի մարտի 10-ից գործող “Լայթ Սթայլ”-ն ունի երեք սրահ` նախատեսված կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

 

Խանութ-սրահը ներկայացնում է “Setre”, “Sabra”, “Gattoi” համաշխարհային ապրանքանիշները: Ընդարձակ և հարմարավետ սրահներում յուրաքանչյուր հաճախորդի մանրակրկիտ ներկայացվում է հետաքրքրած ապրանքատեսականու որակական հատկանիշները:

 

Կանանց համար նախատեսված սրահն ունի երկու բաժին: Մեկում դասական և տոնական զգեստներն են, մյուսում` առօրյա հագուստի տեսականին: Այդ բաժանումն արված է հաճախորդի ժամանակը խնայելու և գնումներն առավել հեշտացնելու նպատակով: Կանանց սրահում ներկայացված է նաև պայուսակների, կոշիկների, աքսեսուարների բազմազան տեսականի:

 

“Լայթ Սթայլ”-ում գնումներ կատարելը ոչ միայն հաճելի է, այլ նաև շահավետ. կանանց բարձրորակ վերնաշապիկներն այստեղ վաճառվում են մատակարար ընկերության ինքնարժեքով` 7500 դրամով:

 

“Baby Poyraz”, “Vite”, “Moonstar”, “Alpenino” և մի շարք այլ ապրանքանիշների հագուստ է ներկայացված “Լայթ Սթայլ”-ի մանկական սրահում: Այստեղ վաճառվում են 0-12 տարեկան աղջիկների և տղաների բաճկոններ, ժակետներ, տաբատներ, բլուզներ, շորիկներ, անկողնու պարագաներ: Հագուստի և ներքնաշորերի ողջ տեսականին բնական հումքից է, ալերգիկ երևույթների տեսանկյունից լիովին անվտանգ է մաշկի համար:

 

“Լայթ Սթայլ”-ի գետնահարկում տղամարդկանց համար նախատեսված ընդարձակ սրահն է, որը կանանց սրահից տարանջատված է եռակողմ աստիճանով: Այստեղ ևս առօրյա և դասական ոճերի հագուստները ներկայացված են հստակ բաժանումով: Արական սեռի ներկայացուցիչներին խանութ-սրահն առաջարկում է որակյալ ու բարձրաճաշակ կոստյումների, վերնաշապիկների և փողկապների մեծ տեսականի: “Լայթ Սթայլ”-ի բնական կաշվից կոշիկները տհաճ հոտի և քրտնարտադրության անհարմարություններ չեն պատճառում: Սրահներից յուրաքանչյուրում կա հանդերձարան:

 

“Լայթ Սթայլ”-ում հատուկ անկյուն է հատկացված տղամարդկանց աքսեսուարների համար: Հատկապես աչքի է ընկնում ճարմանդների լայն տեսականին, որոնք օգտագործման ընթացքում չեն գունազրկվում և չեն ժանգոտվում:

 

“Լայթ Սթայլ”-ն անընդհատ թարմեցնում է խանութ-սրահում ներկայացված ողջ տեսականին: Այն մշտապես իր հաճախորդներին մատուցում է անակնկալ–նվերներ` մեծ զեղչերի և հատուկ ակցիաների տեսքով:

Տեսականի

    • հագուստ կանանց և տղամարդկանց համար
    • մանկական հագուստ 
    • աքսեսուարներ
    • գոտիներ և կոշիկներ
    • գլխարկներ
    • պայուսակներ

    • ներքնազգեստներ
    • ներքնաշորեր երեխաների համար
    • զուգագուլպաներ
    • խաղալիքներ և այլն

Ծառայություններ

    Այն այցելուներն, ովքեր ունեն “Լայթ Սթայլ” խանութ–սրահի զեղչի քարտ, մշտապես ստանում են տեղեկատվություն նոր ապրանքատեսականու, ընթացիկ զեղչերի կամ ակցիաների վերաբերյալ: Տեղեկատվությունը տրամադրվում է sms հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի կամ www.facebook.com/ls.lightstyle սոցիալական կայք-էջի միջոցով:

Առանձնահատկություններ

    • Խանութ–սրահում գործում է հարմարավետ ու ապահով վերելակ:

    • Այստեղ կարելի է գնումներ կատարել ընտանիքի բոլոր անդամների համար. “Լայթ Սթայլ”-ում ներկայացված է հագուստ կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

    • Խանութ–սրահում ներկայացված յուրաքանչյուր ապրանքանիշ ունի իր գրացուցակը (կատալոգը), որի օգնությամբ կարելի է ծանոթանալ առաջիկայում սպասվող նոր տեսականու հետ:

    • Խանութ–սրահն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս փոխել կամ հետ վերադարձնել գնած ապրանքատեսակը

Վճարման միջոց

    Կանխիկ, վճարային քարտի և բանկային փոխանցման միջոցով

Խանութ-սրահ “Լայթ Սթայլ”

Հեռախոսահամար

(+374) 10 58 29 99

Բջջ.`

(+374) 94 00 01 31

Ֆաքս`

(+374) 10 582999

Էլ.հասցե

light.style@mail.com

Հասցե

Հանրապետության փ. 67/1, Երևան, ՀՀ

Կայք`

www.lightstyle.am

http://www.facebook.com/ls.lightstyle

Աշխ. ժամեր

Երկ-Կիր (10:00-20:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ