“Միլառո” կահույքի խանութ-սրահ

“Միլառո” կահույքի խանութ-սրահը գործում է 2001թ-ից: Այստեղ սպառողին առաջարկվում է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող “Նոր Կահույք” ընկերության ներկրած կահույքի տեսականին: Գերմանիա, Մալազիա, Լեհաստան և Ուկրաինա` սրանք են այն երկրները, որտեղից ներկրվում ու “Միլառո”-ում վաճառքի են հանվում հարմարավետ, որակյալ ու նորաոճ կահույքի նմուշներ:

 

“Միլառո” կահույքի խանութ-սրահում կարելի է գտնել բնակարանի կահավորման համար անհրաժեշտ ամեն ինչ: Առավել ուշագրավ են տան հարդարանքին յուրահատուկ տեսք հաղորդող ժամացույցները, հայելիներն ու լուսամփոփները: Այստեղ կարելի է գտնել ցանկացած ոճի, երանգի ու որակի կահույք:

 

Հյուրասենյակի, ննջարանի և խոհանոցի դասական, ինչպես նաև ժամանակակից ոճերի կահույքի բազմազան առաջարկների մեջ կողմնորոշվելու ու գնումներ կատարելու դեպքում, կարող եք նոր շունչ հաղորդել Ձեզ շրջապատող միջավայրին: Իսկ հաճախորդներին խորհրդատվություն տրամադրող բարձրակարգ մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ ընտրության հարցում` համապատասխան գնային ու ոճային հարմար առաջարկներով:

 

Իր հաճախորդներին կահույքի խանութ-սրահը տրամադրում է ընտրության լայն հնարավորություն և համեմատաբար մատչելի գնացուցակ: Ավելին` այստեղ կարելի է սակարկել Ձեզ դուր եկած ապրանքատեսականու գինը:

 

Իսկ   գնումներից հետո որևէ թերություն հայտնաբերելու դեպքում, կարող եք Ձեր ձեռք բերած կահույքը փոխել մեկ ուրիշով: “Միլառո” կահույքի խանութ-սրահը հոգում է նաև Ձեր գնումների ապահով և անվճար առաքման ու տեղադրման մասին` այս դեպքում ընկերության միակ վարձատրությունը բարի համբավն է: 

Տեսակ
    Կահույքի սրահ
Տեսականի
    • ժամացույցներ
    • արձանիկներ
    • հագուստի կախիչներ
    • լուսամփոփներ
    • հեռուստացույցի տակդիրներ
    • գրասենյակի և հյուրասենյակի աթոռներ
    • սեղանններ
    • զարդասեղան
    • հայելի որմնակահույք
    • խոհանոցի, ննջարանի և ճաշասենյակի կահույք
    • մանկական սենյակի կահույք
    • օրորոցներ
    • մահճակալներ
    • զգեստապահարան
    • համակարգչի սեղաններ
    • լրասեղաններ
    • բազմոցներ
Ծառայություններ
    Անվճար առաքում և տեղադրում, վերանորոգում
Վճարման միջոց
    • Ապառիկ վաճառք
    • Visa, Master

Միլառո

Բջջ.`

(+374) 91 49 56 70

Էլ.հասցե
Հասցե

Արգավանդի խճուղի, Ծովակալ Իսակովի պողոտա 83, Երևան, ՀՀ

Աշխ. ժամեր

Երկ-Կիր (10:00-19:00)

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ