"ՄՄՄ" ՍՊԸ

"ՄՄՄ" ընկերությունն իր գործունեությունը հայաստանյան շուկայում սկսել է դեռևս 1997 թվականից: Կարճ ժամանակահատվածում "ՄՄՄ"-ն ընդլայնել է իր արտադրական ծավալներն ու հարստացրել տեսականին՝ սպառազինվելով արդիական տեխնիկայով: Ընկերության փորձառու նախագծողների մշակած բազմաթիվ բարդ, բարձրաճաշակ ու նորաոճ նախագծերը կյանքի են կոչվում վաստակաշատ վարպետների աշխատանքի շնորհիվ: 


«ՄՄՄ» ընկերությունն իրականացնում է գերմանական և թուրքական ծագման պլաստմասսե և ալյումինե պրոֆիլներից դռների և պատուհանների պատրաստման ու տեղադրման աշխատանքներ, կառույցի ճակատի և տանիքի ապակեպատումներ, հեռակառավարվող դարպասների և շերտավարագույրների պատրաստման ու տեղադրման, ինչպես նաև շինարարական մի շարք այլ աշխատանքներ:


«ՄՄՄ» ՍՊԸ-ն միակն է տարածաշրջանում, որը ներկրում է ամենամեծ չափերի ապակիներ` սեփական հատուկ փոխադրամիջոցներով,: Ընկերությունը մեծ ներդրում է կատարել ապակու մշակման, թրծման, երկշերտ և բազմաշերտ ապակիների պատրաստման, հատուկ տեխնոլոգիայով ապակիների գեղարվեստական ձևավորման բնագավառում: 


Նվաճելով տեղական շուկան՝ ընկերությունն այսօր արդեն աշխատում է իր ուրույն տեղը գտնել նաև հարևան երկրների շուկայում:

Տեսակ
    Արտադրող Կազմակերպություն
Տեսականի
    • Մետաղապլաստե դռներ և պատուհաններ
    • ալյումինե դռներ և պատուհաններ
    • ապակեպատ ֆասադներ և տանիքներ
    • արտաքին ավտոմատ շերտավարագույրներ
    • ավտոտնակների ավտոմատ դարպասներ
    • ապակիների լայն տեսականի
Ծառայություններ
    • Ապակիների գեղարվեստական մշակում և թրծում
    • կախովի առաստաղների արտադրություն
    • կոյուղային խողովակների արտադրություն

Կապ

Հեռախոսահամար

(+374-10) 442212

(+374-10) 446199

Ֆաքս`

(+374-10) 442202

Էլ.հասցե
Հասցե

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող., 254 շենք

Կայք`

http://www.mmm.am

Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում

Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555

Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ