Կապ |
|
Հեռախոսահամար | |
Բջջ.` |
(+374-91) 418699 |
Էլ.հասցե | |
Հասցե |
ՀՀ, ք. Երևան, Սարյան 28 |
Կայք` | |
Աշխ. ժամեր |
Երկուշաբթի-շաբաթ, 09:00-22:00 |

Հայկական բիզնես տեղեկատու
Բաժիններ
- Բաժիններ
- Հյուրանոց / Հանգստյան տուն
- Ռեստորան / Սրճարան / Բար
- Գնումներ
- Ծառայություններ
- Առողջություն / Գեղեցկություն
- Ժամանց
- Շինարարություն
- Առողջապահություն
- Արտադրություն
- Կրթություն
“My Dent” ատամնաբուժական կլինիկա
Առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ ունենալ ցանկացողներին “My Dent” ժամանակակից ատամնաբուժական կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական համալիր ծառայություններ: “My Dent”-ը գործում է 2012 թվականի դեկտեմբերից` հաճախորդներին առաջարկելով թերապիա, օրթոպեդիա, օրթոդոնտիա, իմպլանտալոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, էսթետիկ ստոմատոլոգիա և այլ ծառայություններ:
Ատամնաբուժական կլինիկան հագեցած է եվրոպական արտադրության նորարարական տեխնոլոգիաներով: Այստեղ հաճախորդներին սպասարկում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: “My Dent”-ում գործում են ռենտգենի, ատամնաբուժական կաբինետներ, ինչպես նաև մանրէազերծման համար նախատեսված սենյակ:
Այստեղ կիրառվում են բարձրորակ նյութեր և ժամանակակից մեթոդներ. ռադիովիզոգրաֆի օգնությամբ հաճախորդի ճառագայթման վտանգը հասցվում է նվազագույնի, ինչը թույլ է տալիս տվյալ ծառայությունից օգտվել նաև հղիներին:
“My Dent”-ում օգտագործվում են բարձրակարգ նյութեր: Մանրէազերծման գործընթացում կիրառվում են ատամնաբուժության ոլորտում հայտնի “Anios” ընկերության “Hexanids”, “Steranios” ապրանքանիշերի արտադրանքը:
Փոքրիկ հաճախորդներն այստեղ ստանում են անվճար խորհրդատվություն: “My Dent” ատամնաբուժական կլինիկայում տիրող ջերմ մթնոլորտը, ծառայությունների և սպասարկման բարձր մակարդակը գոհունակության զգացում են առաջացնում հաճախորդների մոտ: Այստեղից բոլորը հեռանում են ձյունաճերմակ ժպիտներով:
Տեսակ | Ատամնաբուժական կլինիկա |
|||||||||||||
Ծառայություններ | ● թերապիա |
|||||||||||||
Առանձնահատկություններ | “My Dent” ատամնաբուժական կլինիկայում գործածվում է ռադիովիզոգրաֆ, որի օգնությամբ ճառագայթման վտանգը հասցվում է նվազագույնի: |
Ցանկանու՞մ եք ներկայացված լինել կայքում
Գրանցեք ձեր ընկերության տվյալները և մենք կստեղծենք էջ Ձեզ համար բացարձակապես անվճար: Հարցերի և առաջարկնմերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +37491 650 555
Ավելացրեք ձեր ընկերությունն ԱՆՎՃԱՐ